Apr 20 2020 12:28
Banovsha Shahaliyeva
Views: 325

Աշխարհի մի շարք երկրներում կորոնավիրուսի համաճարակի անկում է դիտվում: Դրանով հանդերձ, առայժմ վաղ է խոսել պանդեմիայի հաղթահարման մասին:

«Ներկայումս մեր երկրի բոլոր մարզերում անհրաժեշտ օգնություն է հատկացվում բնակչությանը: Նշեմ, որ Ադրբեջան վերադարձան արտասահմանյան երկրներում աշխատող և սովորող քաղաքացիները, որոնք տեղափոխվեցին հատուկ կարանտինային գոտիներ: Բաքվի շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կայանը անմիջականորեն մասնակցել է քննության համար արյուն վերցնելու գործընթացին»,-ասել է Բաքվի շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կայանի գլխավոր բժիշկ Ռաուֆ Նաղիևը:

Վարակման առաջին դեպքերի բացահայտումից հետո Ադրբեջանում անմիջապես հայտարարվեց համընդհանուր կարանտին:

«Մեր շտապօգնության բրիգադները պատրաստ են ցանկացած իրավիճակի: Իրավիճակը վերահսկողության տակ է: Ինչպես տեսնում եք, մեր երկրում կորոնավիրուսի տարածման դինամիկան մեծ չէ: Որովհետև երկրի ղեկավարությունը ժամանակին կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկեց»,-ասել է Բաքվի շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կայանի գլխավոր բժիշկ Ռաուֆ Նաղիևը:

Ադրբեջանում կարանտինը շարունակվում է, սակայն, խուճապ ընդհանրապես չկա: Դա բացատրվում է նրանով որ, երկրի բնակչությունը լիովին վստահում է պետական ինստիտուտներին: Պետությունը անհրաժեշտ միջոցառումներ է ձեռնարկել իր քաղաքացիների առողջությունն ու անվտանգությունը ապահովելու համար:


Create Account



Log In Your Account