Apr 21 2020 17:18
Banovsha Shahaliyeva
Views: 393

Այժմ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված բանակցությունները տարվում են Բաքվի և Երևանի միջև: Այսօր այս մասին ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ 15 երկրների ներկայացուցիչների հետ տեսակապով հանդիպմանը՝ պատասխանելով Լեռնային Ղարաբաղի մասին Ադրբեջանի ներկայացուցչի հարցին։

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերն ընդունվել են ռազմական գործողությունների ժամանակ, որոնք առաջին հերթին ենթադրում էին ռազմական գործողությունների լիակատար դադարեցում և անցում կարգավորմանը։ Դրանցում, այո, հաստատվում էր Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, սակայն հենց նրանցում նաև կար պահանջ՝ դադարեցնել պատերազմն ու անցնել բանակցություններին»,-ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Այդ ժամանակից բանակցություններին անցել են, և ոչ մեկ անգամ։ Եղել են այսպես կոչված Քի Վեսթի պայմանավորվածությունները 2001թ․-ին, եղել են հաջորդող պայմանավորվածություններ տարբեր ձևաչափերով՝ Ղարաբաղի մասնակցությամբ, առանց Ղարաբաղի մասնակցության։ Այժմ ձևավորվել է Բաքու-Երևան, Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիա, և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ձևաչափը։ Այս ձևաչափն օգտակար է, լավ է»:

Լավրովը նշեց, որ կան Մադրիդյան սկզբունքներ, փաստաթղթեր, որոնք պատրաստվել են ՌԴ կողմից 2010-2011թ․-ներին՝ այսպես կոչված Կազանյան փաստաթուղթը, և կա նախագիծ, որը 1 տարի առաջ՝ ապրիլին, Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, տարածվել են և որոնք այժմ ակտիվ քննարկվում են։

«Այդ փաստաթղթերը ենթադրում են կարգավորում՝ հիմնված փուլային մոտեցման վրա: Առաջին փուլում ենթադրելով առավել հրատապ խնդիրների լուծումը`Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք տարածքների ազատում և տրանսպորտի, տնտեսական և այլ հաղորդակցությունների ապաշրջափակում: Համոզված եմ, որ երբ մենք կգանք այդ փաստաթղթերը ստորագրելու որոշմանը, սա կլինի ամենակարևոր քայլը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի իրականացման գործում։ Նրանք պահանջում էին վերջ տալ պատերազմին և սկսել բանակցել»,-ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Սա հենց այն է, ինչին մենք ձգտում ենք՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ»,-ասել է Լավրովը։


Create Account



Log In Your Account