Apr 23 2020 15:03
Gulyaz Shirinova
Views: 332

Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների տեսակապի ձևաչափով հանդիպումը ցույց տվեց, որ Երևանը մտադիր չէ քննարկումների մեջ դուրս գալ  հավասարակշռված մակարդակի և ղարաբաղյան հակամարտության լուծման որոնման: Նման  կարծիքի է քաղաքագետ Թոֆիգ Աբասովը: «Հայկական կողմը Արտաքին գործերի նախարարության ղեկավարի մակարդակով ցույց է տվել՝ իր բացահայտ արհամարհանքը բանակցային գործընթացին», - ասել է վերլուծաբանը:

«Հայաստանը պատրաստ չէ խաղաղության պլանին: Նրա պորտֆեում չկան առաջարկություններ և դիրքորոշումներ, որոնք արտացոլում են  առողջ դատողություն: Տվյալ դեպքում մենք տեսնում ենք, որ պաշտոնական Երևանը զարգացումները տանում է էսկալացիայի: «Խաղաղ կարգավորան պլանը  դոփում է տեղում, հաշվի առնելով, որ Երևանը չի ցանկանում տրամադրվել առողջ դատողության և քննարկել այն պլանները, հնարավորությունները, որոնք գտնվում են բանակցային սեղանի վրա»,-ասել է  ադրբեջանցի  քաղաքագետ Թոֆիգ Աբբասովը:

Վերլուծաբանն ընդգծում է, որ բանակցությունների երկար տարիների ընթացքում որոշակի զարգացումներ են կուտակվել: Իսկ անցած փուլերի հերթական կրկնության համար պատճառ  է հանդիսանում՝ բանակցությունների մթնոլորտի բարելավմանը նպաստելուն Երևանի կտրուկ դժկամությունը: «Հայկական կողմը անընդհատ խարխլում է գործընթացը՝ միամիտորեն հավատալով, որ նա հաջողությամբ մանևրում է»:

«Այս առումով, Սերգեյ Լավրովը իրավացիորեն կենտրոնանում է  փուլային գործողությունների պլանի վրա: Նա վկայակոչում է Մադրիդյան սկզբունքներին, կազանյան փաստաթղթի որոշ դրույթներին, հայկական դիվանագիտությունը քաջատեղյակ է այս ամենին, սակայն մյուս կողմից` ցանկություն չունի մասնակցել կառուցողական գործընթացին: Պատճառն այն է, որ Հայաստանը չի ցանկանում ստատուս-քվոյի փոփոխվելը», բայց դա իրականում մարտահրավեր է ոչ միայն Ադրբեջանի համար, այլև միջազգային դիվանագիտության, ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի և բոլոր մյուս ինստիտուտների համար, որոնք ժամանակին հավանություն են տվել խաղաղության գործընթացին և միացել են ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությանը»,-նշել է Թոֆիգ Աբբասովը:

Մոսկվան, իհարկե, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի մոդերատոր, շահագրգռված է հասնել ընդունելի լուծումների մակարդակի և շարունակել շարժվել դեպի համապարփակ փաստաթուղթ: Քաղաքագետի կարծիքով, իրավիճակը մտահոգիչ է ոչ թե Ադրբեջանի, այլ Հայաստանի համար, որի քաղաքական գործիչները չեն գիտակցում իրենց սեփական իրավիճակի անհուսալիությունը:

«Կարծում եմ, որ փոքր Հայաստանը չի կարողանա կրել այդ հսկայական բեռը, որպեսզի համաշխարհային առաջնորդներին շփոթեցնեն իրենց քմահաճույքներիով: Փաստորեն, այն կընթանա նույն այն տհաճ իրավիճակով, որը տեղի է ունեցել 2016 թվականի ապրիլին, որովհետև, եթե չգործի խաղաղության ծրագիրը, ապա կա միայն այլընտրանք. դա Ադրբեջանի Հանրապետության ուժերի միջոցով խնդրի ռազմական լուծումն է: Նա պատրաստ է ինքնուրույն իրականացնել հակաահաբեկչական գործողություն ղարաբաղյան հակամարտության գոտում և մաքրել այն բոլոր հրոսակախմբերից»,-հավելել է Թոֆիգ Աբբասովը:

«Երևանը գնում է իր ճանապարհով և այդ գայթակղությունը թանկ կարժենա նրան», - ընդգծել է փորձագետը:


Create Account



Log In Your Account