Apr 24 2020 15:12
Gulyaz Shirinova
Views: 320

Ադրբեջանցի բժիշկը զգալի արդյունքների է հասել՝ հիմնվելով նոր տեսակի կորոնավիրուսի ռադիոլոգիայի փորձի վրա: ԱԲՀ-ի  ճառագայթային ախտորոշման և թերապիայի ամբիոնի վարիչ, ռադիոլոգ Մալահաթ Սուլթանովան CBC հեռուստաալիքին  տված հարցազրույցում նշել է, որ հիվանդների ռադիոլոգիական հետազոտությունը շատ կարևոր է՝ COVID-19-ը վիրուսի  հետագա զարգացումը զննելու և կանխատեսելու  առումով:  Հիվանդության ախտորոշման և կլինիկական ուսումնասիրման  առումով  ռադիլոգիական  դինամիկայի զննումը  կարևոր  նշանակություն ունի:  Ժամանակակից առաջարկությունների համաձայն, կրծքավանդակի ռենտգենի և համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով ճշգրիտ և ժամանակին ախտորոշումը հանդիսանում է բուժման հիմքը:  Ադրբեջանում ձեռք բերված արդյունքների մասին գիտական ուսումնասիրություն  պատրաստող ռադիոլոգն ընդգծել է, որ հիվանդության ճշգրիտ զննումը շատ  կարևոր է դրական դինամիկայի համար:

Ռադիոլոգը  ասել է,  որ վերջին օրերին նկատվող  ինչպես կլինիկական, այնպես էլ ռադիոլոգիական արդյունքները  ցույց են տալիս, որ հիվանդության  դանդաղեցումը  դրական դինամիկա ունի: Նշենք,  որ  ռադիոլոգի  այս հետազոտության արդյունքները հրապարակվել են արտասահմանյան գիտական ամսագրերում:

 


Create Account



Log In Your Account