Apr 25 2020 14:52
Gulyaz Shirinova
Views: 329

2019 թվականի դեկտեմբերին նոր կորոնավիրուսի տարածումը բարդ խնդիրների առաջ կանգնեցրեց առողջապահության ոլորտի մասնագետներին և բժիշկներին: COVID-19-ի ախտանիշներն են բարձր ջերմությունը, հազը և շնչառության դժվարացումը, սակայն այն կարող է ընթանալ նաև անախտանիշ: Վիրուսը տարածվում է կաթիլային ճանապարհով` հազով, փռշտոցով; աչքին, բերանին և քթին չլվացված ձեռքով հպվելով; հիվանդացածների հետ սերտ շփումով` հպում, ձեռքսեղմում:

«Նախորդ տարվա դեկտեմբերին, երբ հայտնաբերվեց SARS-CoV-2 վիրուսը, գիտնականները պարզեցին, որ այն 75%-ով համընկնում է SARS վիրուսի հետ: Մասնագետները ենթադրում են, որ դա վիրուսի մուտացիայի ենթարկված տեսակն է»,-ասել է Ադրբեջանի Առողջապահության նախարարության գլխավոր վարակաբան Ջալալ Իսաևը:

Ջալալ Իսաևը նշում է, որ այսօրվա դրությամբ նոր կորոնավիրուսի պաթոգենեզը լավ ուսումնասիրված չէ: Նոր տվյալների համաձայն, SARS-CoV-2 վիրուսը առկա է և բազմանում է ոչ միայն թոքերում, այլ նաև վերին շնչուղիներում և աղիքներում: Կոկորդի միջոցով թեստավորումը արդյունավետ է լինում վարակման դեռևս առաջին օրերին, երբ ախտանշաններ չկան:

«Սովորաբար նման վիրուսները կայուն չեն արտաքին միջավայրի հանդեպ: Եթե սովորական վիրուսները մահանում են 37 աստիճանի դեպքում, ապա SARS-CoV-2-ը կարող է 56 աստիճանում պահպանվել 10 րոպե: Այս վիրուսը մեծ կայունություն է ցուցաբերում ցածր ջերմաստիճաններում: Իր կառուցվածքով այն շատ նման է կորոնավիրուսի այլ տեսակներին: Սակայն, մինչ հիմա մենք չենք կարողացել կանխել դրա տարածումը»,-նշել է    Ջալալ Իսաևը:

Կարևոր է հիշել, որ նոր կորոնավիրուսով կարող են վարակվել բոլոր տարիքային խմբերի ներկայացուցիչները: Նոր կորոնավիրուսը գրիպից կամ Սուր շնչառական վիրուսային ինֆեկցիայից տարբերելը, փաստորեն անհնար է, քանի որ դրանց ախտանիշները շատ նման են, ասում է շտապօգնության բժիշկ Ռաուֆ Նաղիևը:

«Կորոնավիրուսի վարակի կասկածի առկայության դեպքում ուղարկում են հատուկ սարքավորումներով ապահովված շտապօգնության բրիգադ, անհրաժեշտության դեպքում՝ լաբորատոր վերլուծության համար նյութեր են վերցնումԵթե թեստը դրական արդյունք է տալիս, ապա հիվանդը մեկուսացվում է. նրան տեղափոխում են հատուկ ռեժիմի հիվանդանոց»,-ասել է Բաքվի Շտապօգնության կայանի գլխավոր բժիշկ Ռաուֆ Նաղիևը:


Create Account



Log In Your Account