Apr 25 2020 14:55
Gulyaz Shirinova
Views: 467

Ադրբեջանում բացահայտվել է կորոնավիրուսով վարակման  44 նոր դեպք, 65 հոգի բուժվել է, մեկ պացիենտ մահացել է: Այս մասին ասված է Նախարարների կաբինետին առընթեր Օպերատիվ շտաբի հաղորդագրության մեջ: Ընդհանուր առմամբ, մինչ հիմա երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1592 դեպք,  նրանցից 1013 մարդ  առողջացել  և դուրս գրվել հիվանդանոցից, 21-ը մահացել է, 558 հոգի շարունակում է բուժում ստանալ հատուկ ռեժիմի հիվանդանոցներում: Հիվանդներից 16-ի վիճակը գնահատվում է ծանր, 23 մարդու դրությունը  միջին ծանր, մնացածներինը՝ կայուն: Անցած ժամանակահատվածում համավարակի նոր դեպքերի բացահայտման նպատակով 114.410 մարդ  ախտորոշման  թեստ է անցել: Ընդհանուր առմամբ վերջին օրերին դրական դինամիկա է դիտարկվել, դա ընդգծում են նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները: Դրանում մեծ դեր է խաղում Ադրբեջանում ժամանակին կարանտինի ռեժիմի հայտարարվելը: Հիշեցնենք, որ ապրիլի 27-ից կարանտինային պայմանները թուլացվելու են: Այսպիսով, երկուշաբթի օրվանից կրկին կսկսվեն գործել հագուստի և գրքի խանութները, համակարգիչների և բջջային հեռախոսների նորոգման կենտրոնները և մի շարք այլ օբյեկներ:

Առողջապահության փոխնախարար Վիկտոր Գասիմովը հայտնել է, որ երկրում կորոնավիրուսով վարակված հիվանդների 64 տոկոսն առողջացել է: Նա նշել է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում վիրուսով վարակման դեպքերի   ավելացում չի գրանցվել: Ինչը հնարավորություն է ստեղծում կարանտինի ռեժիմի աստիճանաբար վերացման համար: Փոխնախարարը նաև նշել է, որ շատ շրջաններում հաջողվել է բացառել վիրուսի վարակման դեպքերը: Կարանտինային ռեժիմի թուլացման հետ կապված հրահանգներ են  պատրաստվում:  Սակայն, եթե մարդիկ չպահպանեն կանոնները, ապա  այդ ռեժիմը կարող է կրկին խստացվել: Մինչդեռ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 2, 5 միլիոնը, մահացել է ավելի քան 175 հազար մարդ: Վիրուսի վարակման հաստատված դեպքերի թվով   առաջտարների շարքում  շարունակում են մնալ ԱՄՆ-ը, Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան:

 


Create Account



Log In Your Account