Apr 25 2020 15:04
Gulyaz Shirinova
Views: 347

Ողջ աշխարհում դադարեցվել են համերգները և փորձերը: Սակայն երաժիշտների համար ինքնամեկուսացման պայմանները խոչընդոտ չեն ստեղծագործությամբ զբաղվելու համար: Արտասահմանում ապրող ադրբեջանցի կատարողները СВС հեռուստաալիքին պատմել են, թե ինչպես են անցկացնում ազատ ժամանցը:

Ջութակահար Էլդար Խուդիևը ԱՄՆ-ում բնակության թույլտվություն է ստացել՝ «Արտասովոր հնարավորություններով արտիստ» հոդվածով: Երաժիշտը ելույթ է ունեցել այնպիսի հայտնի արտիստների  հետ, ինչպիսիք են Պինկաս Ցուկերմանը, Յո Յո Ման և Ուիլյամ Պրյուսելը:

«Ես շատ ուրախ եմ, որ այս կյանքում դարձել եմ երաժիշտ: Կյանքիս դժվար պահերին երաժշտությունն ինձ հանգստացնում է: Ես առցանց երաժշտություն եմ դասավանդում երեխաներին ու մեծահասակներին: Ձգտում եմ ընկերներիս ուրախացնել առցանց ելույթներով, ընթերցում եմ արտասահմանյան հեղինակների գրքեր, դիտում եմ ֆիլմեր, ուսումնասիրում եմ պարսկերենը, զբաղվում եմ ֆիզկուլտուրայով: Նեղվելու  ժամանակ չի մնում: Կյանքը շարունակվում է»,-ասել է ջութակահար Էլդար Խուդիևը:

Սիեթլի սիմֆոնիկ նվագախմբի առաջին կլառնետահար, Փարիզում կայացած Վանդորենի միջազգային մրցույթի և այլ միջազգային մրցույթների հաղթող Էմիլ Խուդիևը նույնպես պատմեց ինքնամեկուսացման պայմաններում արդյունավետ ժամանցի մեթոդների մասին:

«Ուզում եմ պատմել, թե ինչով են զբաղվում  Ամերիկայում ապրող ադրբեջանցիները:  Սովորաբար շաբաթվա ընթացքում  3 անգամ հանդես եմ գալիս  Սիեթլի սիմֆոնիկ նվագախմբում: Սակայն այժմ կարանտինի պատճառով գտնվում եմ տանը և լավ ժամանակ եմ անցկացնում: Հիմնականում զբաղվում եմ ընտանիքիս և երեխաներիս հետ, գիրք եմ ընթերցում, աշխատում եմ այգում, ճաշ եմ պատրաստում»,-ասել է կլարնետահար   Էմիլ Խուդիևը:

Խուդիևների ընտանիքը ունկնդիրների համար կատարեց Աստոր Պյացոլլայի՝ արգենտինական լիբերտանգոն: Այս երաժշտությունը խորհրդանշում է զոհաբերություն հանուն նպատակի հասնելուն և հետագա փոփոխությունների հանդեպ հավատը:


Create Account



Log In Your Account