Apr 26 2020 18:32
Gulyaz Shirinova
Views: 343

Ադրբեջանի Կենտրոնական բանկը որոշում է ընդունել բանկային ոլորտում վարկային արտոնությունների մասին՝ հաշվի առնելով Ֆինանսական կայունության խորհրդի առաջարկությունները: Այս որոշումը վերաբերում է այն հարցերին, որոնք կապված են՝ Ադրբեջանի հիփոթեքային և վարկի երաշխիքային հիմնադրամի միջոցների հաշվին ֆիզիկական անձանց տրված հիփոթեքային վարկերի վերակառուցմանը, պետական միջոցների հաշվին տրված բիզնես վարկերի վերակառուցմանը, ինչպես նաև ապահովագրական և կապիտալի շուկաների մասնակիցներին աջակցմանը:

«Հնարավորություն կստեղծվի վերակառուցել՝ վարկային կազմակերպությունների կողմից մասնավոր բիզնեսի սուբյեկտներին, այդ թվում ձեռներեցությամբ զբաղվող անձանց տրված վարկերը, որոնց որակը բավարար է, իսկ վարկերի տոկոսադրույքը սուբսիդավորվելու է պետության կողմից: Այս վարկերի ժամկետը բանկերի կոմից  կարող է երկարաձգվել՝ ձեռնարկատերերի դիմումի և փոխադարձ համաձայնության հիման վրա: Այս դեպքում վարկի որակը չի վատթարանա մինչև 2020 թվականի սեպտեմբերի 30-ը՝ անկախ փոխառուի ֆինանսական վիճակից և վարկի վերակառուցումից»,-ասել է

տնտեսագետ Սամիր Ալիևը:      

 


Create Account



Log In Your Account