Apr 27 2020 11:45
Banovsha Shahaliyeva
Views: 313

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ բանակցային սեղանին դրված է հակամարտության կարգավորման փուլային տարբերակը, որը առաջին հերթին ենթադրում է Լեռնային Ղարաբաղին հարակից շրջանների ազատումը, ինչպես նաև կոմունիկացիաների բացումը, բացասական արձագանք է առաջացրել Հայաստանում: Փորձագետների կարծիքով, Երևանի ներկայիս մոտեցումը միանգամայն ապակառուցողական է: Սա ոչ միայն բանակցությունների ձգձգման փորձ է, այլև որևէ գործնական տարբերակի քննարկումից հրաժարում: Տվյալ դեպքում, Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հայտարարությունը պաշտոնական Երևանի համար պատրվակ եղավ, որպեսզի հերթական անգամ փոխի իր դիրքորոշումը: Քաղաքագետները կարծում են, որ Հայաստանին արժե հաշվի նստել Սերգեյ Լավրովի հնչեցրած դիրքորոշմանը, քանի որ դա Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումն է: Դիվանագիտության մեջ պատահականություններ չեն լինում: Մանավանդ այնպիսի փորձառու դիվանագետի դեպքում, ինչպիսին Սերգեյ Լավրովն է:   Սա Մոսկվայի կողմից Երևանին ուղարկված մեսիջ է, որը ցույց է տալիս՝ Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը կայանում է նրանում, որ  Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի փուլ առ փուլ: Մոսկվայից Երևանին նախազգուշացնում են, որ սա ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ հնարավոր տարբերակն է: Հայաստանի առաջարկած փաթեթային կարգավորման մասին խոսք անգամ լինել չի կարող: Լավրովը վերահաստատեց, որ Ռուսաստանը ճանաչում է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում:  


Create Account



Log In Your Account