Apr 27 2020 12:18
Banovsha Shahaliyeva
Views: 409

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության վերջին մեկ օրվա դինամիկան: Վերջին մեկ օրում վարակվածների թիվը ավելացել է 62-ով և դարձել 1808։ Առողջացել է  848 մարդ,  փաստացի բուժվողները 931–ն են, ընդհանուր առմամբ 18547 թեստավորում է իրականացվել, մահվան դեպքերի թիվը մեկով ավելացել է և դարձել 29։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն էր սահմանվել։

Ապրիլի 11–ին կառավարության նիստում ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն առաջարկեց ևս 30 օրով երկարաձգել այդ ռեժիմը։

Ապրիլի 13–ին գործադիր մարմինն արտահերթ նիստում միաձայն ընդունեց հանրապետությունում արտակարգ դրության ռեժիմը 30 օրով երկարաձգելու որոշումը։ Այն կտևի մինչև 2020 թվականի մայիսի 14-ը` ժամը 17:00-ը ներառյալ։


Create Account



Log In Your Account