Apr 27 2020 15:01
Banovsha Shahaliyeva
Views: 62

Եվրոպայի ֆուտբոլի միությունների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Լարս-Քրիստեն Օլսենը ընդգծել է բոլոր ազգային առաջնությունների ավարտի կարևորությունը, եթե այս կամ այն երկրում իրավիճակը թույլ է տալիս դա անել:  Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, փաստորեն, դադարեցվել են բոլոր ազգային առաջնությունները: Նշենք, որ Ադրբեջանի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել է մարտի 13-ին՝ երբ սեզոնի ավարտին մնում էր 8 խաղ:

«Մենք սպասում ենք մեր առաջնության վերականգնմանը: ՈՒԵՖԱ-ն արդեն համապատասխան հանձնարարականներ է տվել ֆուտբոլի ազգային ֆեդերացիաներին: Եվրոպայի բոլոր ֆեդերացիաները մինչև մայիսի 25-ը պետք է ՈՒԵՖԱ-ին տեղեկացնեն իրենց պլանների և ձևաչափի մասին»,-ասել է մասսայական ֆուտբոլի բաժնի վարիչ Ջահանգիր Հասանզադեն:

ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն որոշել է՝ եվրագավաթներում ինչ սկզբունքով է կատարելու թիմերի տեղաբաշխումը հաջորդ մրցաշրջանի համար: Այն մրցաշրջաններում, որոնք ավարտին չեն հասցվի կորոնավիրուսի պատճառով, Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի մասնակիցները կորոշվեն մարզական սկզբունքով: Այսպիսով, լիգաներում տեղերը կորոշվեն՝ հիմնվելով մրցաշրջանը դադարեցնելու պահին թիմերի՝ մրցաշարային աղյուսակներում զբաղեցրած դիրքերի վրա: Հիշեցնենք՝ ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը, բացի Բելառուսի առաջնությունից, դադարեցվել են կորոնավիրուսի պատճառով:


Create Account



Log In Your Account