Apr 27 2020 16:38
Banovsha Shahaliyeva
Views: 77

Կորոնավիրուսային պանդեմիան դարձել է համաշխարհային տնտեսության համար հիմնական ռիսկ: Վատ ձևավորված ներքին տնտեսական և սոցիալական համակարգեր ունեցող շատ երկրներ չեն կարողացել դիմակայել վիրուսի հարձակմանը: Միջազգային փորձագետները գլոբալ տնտեսական ճգնաժամը անվանել են՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից  հետո խոշորագույնը: Ընդ որում, երկրները, որոնք նախահամավարակային ժամանակաշրջանում կուտակել են զգալի քանակությամբ ֆինանսական ռեսուրսներ, ավելի պատրաստ են եղել տեղի ունեցած ճգնաժամին: Այս միջոցների օգնությամբ նրանք կարողացան մեղմացնել պետության սոցիալ-տնտեսական բաղադրիչին պատճառված վնասի մի մասը: Ադրբեջանը դարձել է այն եզակի երկրներից մեկը, որը կարողացել է նվազագույնի հասցնել վնասները: Ընդ որում, փորձագետները կարծում են, որ չնայած կորոնավիրուսի ազդեցության հետևանքների դեմ հաջող  պայքարին՝ երկիրը արդեն պետք է իրեն նախապատրաստի հետհամավարակային ժամանակաշրջանին: Եվ այս ժամանակահատվածում հիմնական տնտեսական լծակներից մեկը կդառնա ներդրումային միջավայրը, որը կապահովի երկրի տնտեսության մասնավոր հատվածի աճը:

«Անհրաժեշտ է բարձրացնել մասնավոր ներդրումները առաջատար ձևաչափով, և դրա համար անհրաժեշտ է շեշտը դնել փափուկ ներքին բանկային վարկի վրա, որպեսզի երկար և մատչելի վարկերը գնան իրական տնտեսության ռեալ հատված և աջակցեն նորարարական ներդրումային բաղադրիչին: Քանի որ դա շատ կարևոր է՝ տնտեսության իրական հատվածի աճի տեսանկյունից: Միևնույն ժամանակ, դա շատ կարևոր է երկրի ներսում վճարունակ պահանջարկի պահպանման տեսանկյունից»,-ասել է տնեսական ոլորտի փորձագետ Էլշադ Մամեդովը:

Արտարժույթի շուկայի կայունացմանն ուղղված ջանքերը նույնպես հանդիսանում են՝ կառավարության տնտեսական բլոկի գլխավոր առաջնահերթային ուղղություններից մեկը: Այս ուղղությամբ Ադրբեջանի Կենտրոնական բանկն արդեն ինտեգրում է մի շարք կանխարգելիչ միջոցառումներ: Միևնույն ժամանակ, փորձագետի կարծիքով հարկային և բյուջետային խթաններին աջակցելը նույնպես շատ կարևոր է՝ հետհամավարակային ժամանակահատվածում ազգային տնտեսության աճի տեմպին սատարելու գործում:


Create Account



Log In Your Account