Apr 27 2020 18:04
Banovsha Shahaliyeva
Views: 316

Երևանին կրկին հիշեցրեցին.պետք է հավատարիմ մնալ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ գոյություն ունեցող պայմանավորվածություններին: Ռուսաստանի Դաշնության Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի առցանց խորհրդաժողովի շրջանակներում՝ Պետդումայի պատգամավոր Մաքսիմ Իվանովը ընդգծել է, որ հայկական կողմը պետք է կատարի իր  ստանձնած պարտավորությունները:

«Իհարկե, Ռուսաստանի Դաշնությունը այն կարծիքին է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: «Բոլորը պետք է հավատարիմ մնան գոյություն ունեցող պայմանավորվածություններին: Կանոնները պետք է նույնը լինեն բոլորի համար: Եթե ​​Ադրբեջանը կատարում է այդ պայմանները, ապա Հայաստանը նույնպես պետք է կատարի  դրանք: Հուսով եմ, որ մեր երկրների արտաքին գործերի նախարարությունների և կառավարությունների միջև բանակցությունների կամ խորհրդատվությունների շրջանակներում կբարձրացվի այդ հարցը և մենք կփորձենք այն վերադարձնել այն պայմանավորվածությունների շրջանակներում, որոնք  գոյություն ունեն»,-ասել է ՌԴ պետդումայի պատգամավոր Մաքսիմ Իվանովը:

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորները իրենց հերթին, անդրադարձել են՝ օկուպացված Լեռնային Ղարաբաղում այսպես կոչված «ընտրությունների» անցկացման թեմային: Խորհրդարանականները Երևանի այդ ապօրինի գործողությունները անվանել են բանակցային գործընթացը խաթարելու  հերթական փորձ: Առցանց խորհրդաժողովի շրջանակներում, երկու երկրների պատգամավորները քննարկել են նաև՝ հետհամավարակային և էներգետիկ ճգնաժամից դուրս գալու համատեղ ուղիները, որոնք առաջացել են կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով: Պատգամավորները ընդգծել են, որ Ռուսաստանը և Ադրբեջանը պետք է՝ այսուհետ էլ  համատեղ ջանքեր գործադրեն COVİD-19-ի դեմ պայքարում:


Create Account



Log In Your Account