Apr 28 2020 16:22
Banovsha Shahaliyeva
Views: 366

Մեծ Բրիտանիայից ժամանած ճանապարհորդ երաժիշտ Ռոս Կոնել Ջենինգսը կիսվել է՝ Ադրբեջան կատարած իր ճանապարհորդության ընթացքում տեսածների տպավորություններով: Իր տեսազեկույցում Ռոսը խոսում է՝ «Հրո  երկրի» հետ կապված  հետաքրքիր փաստերի մասին: Ճանապարհորդի հիմնական նպատակն է՝ կոտրել համաշխարհային ռեկորդը: Նա իրոք  ցանկանում է դառնալ մոլորակի առաջին մարդը, ով աշխարհի բոլոր երկրներում կնվագի պարկապզուկի վրա:

Բրիտանացի ճանապարհորդը խոսում է նաև այն մասին, թե ինչպես են զարգացած Ադրբեջանում գորգագործության ավանդույթները: Նա չի անցել նաև Բաքվի կենտրոնում գտնվող անսովոր գորգերի թանգարանի կողքով:  Ռոս Կոննել Ջենինգսը կիսվել է՝ Ադրբեջանի յուրօրինակ ճարտարապետությունից ստացած իր տպավորություններով: Ադրբեջան ուղևորության ընթացքում Ռոսի ուշադրությունը գրավել է նաև Խընալիգ գյուղը, որը գտնվում է ծովի մակարդակից  շուրջ 2200 մ բարձրության վրա: «Ես այցելել եմ Ադրբեջան 2018 թվականի  օգոստոսին և կրկին ձգտում եմ այցելել այդ երկիր», - նշում է ճանապարհորդը:

 

 


Create Account



Log In Your Account