Apr 29 2020 18:03
Banovsha Shahaliyeva
Views: 75

Ինչպիսի՞ ազդեցություն ունեցավ և կարող է ունենալ համավարակը միջազգային լոգիստիկայի վրա: Կարո՞ղ է արդյոք ավիափոխադրումների կտրուկ նվազումը հետագայում դառնալ ծովային և ցամաքային տրանսպորտի դինամիկայի նախատիպը: Այս և այլ հարցերին պատասխանել են՝ Ռուսաստանից, Գերմանիայից, Իսպանիայից և Ադրբեջանից «Վալդայ» ակումբի առցանց քննարկման մասնակիցները:

«Կորոնավիրուսի համավարակը կրիտիկական պայմաններ է  ստեղծել  տրանսպորտային ոլորտի համար, իսկ կարանտինային միջոցառումները, որոնց խստությունը երկրից երկիր տարբերվում է, հիմք են տալիս կանխատեսել՝ միջազգային տրանսպորտի և բեռների փոխադրման վրա տնտեսական գործունեության կտրուկ դանդաղեցման ազդեցությունը: Միևնույն ժամանակ, ապրանքների տեղափոխման դժվարությունը բարձրացնում է՝ մատակարարման ցանցերի ամրապնդման միջոցով` պահեստներում արտադրանքի  պաշարների ավելացումը: Տրանսպորտի վերաբերյալ լրացուցիչ սանիտարական և համաճարակաբանական ստուգումները կարող են նորմա դառնալ աշխարհում՝ նաև համավարակի ավարտից հետո»,-ասել է   «Վալդայ» միազգային երկխոսության ակումբի ծրագրային տնօրեն Անդրեյ Սուշենցովը:

Համավարակը հիմնարար ազդեցություն չի ունենա աշխարհում գոյություն ունեցող աշխարհաքաղաքական կարգի և տնտեսական հարաբերությունների վրա, նման կարծիքին է՝ Ադրբեջանի միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի նախագահ Ֆարիդ Շաֆիևը:

 «Չնայած առևտրային պատերազմների սպառնալիքին, ես հավատում եմ, որ Չինաստանը և ասիական տարածաշրջանը ընդհանուր առմամբ կմնան, որպես  արդյունաբերական հանգույց: Հետևաբար, ապրանքների այս հոսքը Ասիայի և Եվրոպայի միջև և հակառակը՝ կպահպանվի: Եվ այս առումով արդիական են մնում այն ​​երթուղիները, որոնք արդեն գործում են: Դա հյուսիսային ուղին է՝ Ռուսաստանի և Չինաստանի, ինչպես նաև Ռուսաստանի և Եվրոպայի միջև: Չինաստան-Կենտրոնական-Ասիա-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա զարգացող ճանապարհը մեծ նշանակություն է ձեռք բերում: Խոստումնալից եմ համարում՝ Հյուսիս-Հարավ. Հնդկական օվկիանոս-Իրան-Ադրբեջան-Ռուսաստան-Եվրոպա նախագիծը»,-ասել է ԱՀ միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի նախագահ Ֆարիդ Շաֆիևը:

Փորձագետները քննարկել են նաև այն թեմաները, թե ինչպիսի ազդեցություն կարղ է ունենալ տրանսպորտային ընկերությունների վրա ուղևորափոխադրումների թվի կտրուկ անկումը և ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն մատակարարման ցանցերի և հանգույցների կայուն աշխատանքը ապահովելու համար:


Create Account



Log In Your Account