Apr 30 2020 14:30
Gulyaz Shirinova
Views: 362

Թուրքիայում աշխատող ադրբեջանցի բժիշկները պատրաստվում են ավարտել՝ Բաքվում REACT-C19 նախագծի շրջանակներում իրենց աշխատանքը: Այս մասին CBC հեռուստաալիքին հայտնել է՝ նախագծի մասնակից, ներքին և վարակիչ հիվանդությունների մասնագետ, Թուրքիայի Հաջեթթեփե համալսարանի աշխատակից Ջեբրայիլ Ջեբրայիլովը: Նրա խոսքով, ծրագրի նպատակը՝ Ադրբեջանում COVID 19-ի դեմ պայքարի միջոցառումների ամրապնդմանն աջակցելն է: Այդ նպատակով ձևավորվել   է Թուրքիայից ադրբեջանցի բժիշկների չորս թիմ:

«Յուրաքանչյուր խմբում ընդգրկված են վարակիչ հիվանդությունների, ներքին կամ թոքերի հիվանդությունների, ցավազրկման և վերակենդանացման մասնագետներ: Յուրաքանչյուր թիմ գտնվում է մեկ հիվանդանոցում: Այժմ մենք գտնվում ենք Բաքվում: Մի քանի օրից՝ առաջին փուլն ավարտելուց հետո, մենք կսկսենք գործել մարզերումՄեր նպատակն է՝ ճանապարհորդել ամբողջ Ադրբեջանով և ծանոթանալ բոլոր հիվանդանոցներին, կատարված աշխատանքներին, այստեղի բժիշկների հետ կիսել մեր փորձը և գիտելիքները, սովորել նրանց գիտելիքները, տարբեր արձանագրությունները»,-ասել է  REACT-C19 նախագծի մասնակից Ջեբրայիլ Ջեբրայիլովը:

Թուրքիայից ժամանած 19 բժիշկներն օգնում են զարգացնել վարակի հետ կապված հիմնական հմտությունները՝ մայրաքաղաքում և մարզերում ընտրված հիվանդանոցներում՝ COVID-19-ով վարակված հիվանդների բուժման համար: Ջեբրայիլ Ջեբրայիլովի խոսքով, մեր երկրում այս ոլորտում կատարված աշխատանքները կարելի է  բարձր գնահատել:

«Ադրբեջանում աշխատանքները շատ գոհացուցիչ են: Շատ աշխատանք է կատարվել: Կարճ ժամանակահատվածում անհավատալի աշխատանքներ են կատարվել, ինչպես մասնավոր հիվանդանոցներում, այնպես էլ TƏBİ- ի կողմից»,-նշել է  Ջեբրայիլ Ջեբրայիլովը:

 

Թուրքիայի հայտնի համալսարաններում   վերապատրաստված, գործնական փորձ ձեռք բերած այս բժիշկները, նաև գիտելիքներ են ստանում փոփոխությունների և սթրեսի կառավարման վերաբերյալ:  Ֆիդան Սուլթանովայի կողմից ներկայացված մի խումբ բժիշկներ աշխատում են Նոր Կլինիկայում: Արդեն 13 օր է, ինչ Թուրքիայից ժամանած երիտասարդ ադրբեջանցի բժիշկները վերապատրաստվում են Նոր Կլինիկայում` անձնակազմի գիտելիքներն ու հմտությունները թարմացնելու և ստանդարտացնելու համար:

«Մեր դիտարկումների հիման վրա, ես կարծում եմ, որ բուժանձնակազմը, հաջողությամբ հարմարվելով իրավիճակին, շատ կարճ ժամանակահատվածում  կարող է իրականցնել՝ COVID 19-ով հիվանդների բուժումը և հետազոտումը: Այստեղ հիվանդների, ներառյալ ռեանիմացիայում գտնվողների մեծ մասը, կարող են բուժվել և տուն ուղարկվել: Ընդհանրապես, այստեղ հիվանդների վիճակը լավ է»,- նշել է «React-C19» նախագծի մասնակից Ֆիդան Սուլթանովան:

 REACT-C19 նախագիծը նախաձեռնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, որին հովանավորել են՝ Հեյդար Ալիևի Հիմնադրամը, Պարտադիր բժշկական ապահովագրության պետական գործակալությունը, TƏBİB-ը և Առողջապահության նախարարությունը: Սկզբնապես նախագծի շրջանակներում ընտրվել է 16 հիվանդանոց: Նախագիծը սկսվել է Բաքվում 4 հիվանդանոցով և կշարունակվի մարզերում:


Create Account



Log In Your Account