Apr 30 2020 15:15
Gulyaz Shirinova
Views: 333

Հայաստանի ղեկավարության կողմից հրահրված ղարաբաղյան պատերազմի ժամանակ, որի արդյունքում  Հայաստանի զինված ուժերն  օկուպացրեցին  ադրբեջանական տարածքները,  երկրի քաղաքացիները պարտադիր կերպով ուղարկվում էին  պատերազմի դաշտ:  Նույնիսկ Լեռնային Ղարաբաղի մասին անտեղյակ մարդիկ ստիպված էին հետևել այդ կանոններին և գնալ ռազմադաշտ: Երկրի ղեկավարության քմահաճույքների   հետևանքով,  դաժան պատերազմից  կենդանի մնացածներն այժմ մնացել են պետության հոգատարությունից և ուշադրությունից զուրկ:

Հարություն Թովմասյանը մոր հետ ապրում է Ներքին Շենգավիթ թաղամասի նախկին հանրակացարանի սենյակներից մեկում։ Երեք տարի առաջ այստեղ է տեղափոխվել եղբոր՝ Արայիկի ընտանիքը՝ կինը և երեք երեխաները։ Այժմ 18 քմ–անոց սենյակում ապրում են 7 հոգով։ Մինչ այդ, Արայիկ Թովմասյանի ընտանիքն ապրել է Արարատի մարզի Սիփանիկ գյուղում՝ վագոն–տնակում, որը  վառվել է ամբողջությամբ։ Երկրում արտակարգ դրություն հայտարարելուց հետո նա աշխատանքը կորցրել է։ Քանի որ նրանք գրանցման վայր չունեին, զրկվել են նաև նպաստից։ Ընտանիքը պետության առաջարկած ոչ մի ծրագրից չի կարողանում օգտվել։  Եղբոր ընտանիքը նպաստի համար մի քանի անգամ դիմել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն աջակցություն ստանալու համար։ Սակայն հայտնել են, որ նրանք չեն կարող օգտվել նպաստի ծառայությունից։

  Հիմա Հարություն Թովմասյանը քայլում է պրոթեզների հաշվին, նրա և   մորը  թոշակները  չեն  բավականացնում  ապրելու համար, թանկարժեք դեղեր է խմում, որոնք գնելու դեպքում մյուս ծախսերի համար գումար չի մնում։ Ասում է` շատ մեծ ցանկություններ չունի, միայն խնդրում է վագոն-տնակ տրամադրել եղբոր ընտանիքին, քանի որ նրանք սեփական ուժերով տնակ գնել չեն կարող Սիփանիկ գյուղում: 

Վետերանները դժգոհում են  անմարդկային պայմաններում ապրելուց, պետության կողմից նրանց համար տրամադրված չնչին թոշակները նույնիսկ չեն բավարարում դեղորայք գնելուն,  նրանք հուսահատվում են աղքատ ապրելակերպից: Հայաստանում գնալով ավելանում է նման անապահով, թշվառ, աղքատ պայմաններում ապրող մարդկանց թիվը: Ինչպես ասվում է  հայտնի ադրբեջանական ասացվածքում՝ «ուրիշի դժբախտության վրա երջանկություն չես կառուցի»: 


Create Account



Log In Your Account