Apr 30 2020 15:17
Gulyaz Shirinova
Views: 345

Չնայած Բաքվում տիրող տաք և արևոտ եղանակին, կորոնավիրուսային իրավիճակի պատճառով բոլոր զբոսայգիները, ռեստորաններն ու սրճարանները դեռ փակ են: Սակայն ապրիլի 27-ից սկսած՝  շատ քաղաքացիներ վերջապես տնից դուրս գալու հնարավորություն ունեցան: Սակայն  65 տարեկանն անց մարդկանց   դեռ խորհուրդ է տրվում մնալ տանը:  Բացի այդ, քաղաքի շատ վայրերում հանվել են՝ քաղաքացիների թույլտվությունը ստուգելու համար ստեղծված  պահակակետերը:  Սակայն  SMS-ծանուցում համակարգը, որը հնարավորություն է տալիս քաղաքացիներին դուրս գալ տնից, դեռ գործում է: SMS թույլտվությամբ տնից դուրս գալու ժամկետը երկարաձգվել է  մինչև 3 ժամ: Տեղաշարժման ժամանակ մարդիկ պետք է իրենց հետ  ունենան անձը հաստատող  փաստաթղթեր:

Մինչդեռ աշխարհում կորոնավիրուսով  վարակվածների  թիվը գերազանցել է 3 միլիոնը, ավելի քան 200 հազար մարդ մահացել է: Այս մասին հայտնում են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից: Վերջին տվյալներով,  մեկ օրվա օրվա ընթացքում  աշխարհում գրանցվել է վարակման  ավելի քան 66 հազար նոր դեպք և մահացել է  ավելի քան 5,3 հազար մարդ:  ԱՀԿ-ն ակնկալում է, որ կորոնավիրուսային պատվաստանյութը կարող է հայտնվել մեկ տարուց ոչ շուտ,  սակայն  ոչ ոք դեռ չգիտի ճշգրիտ տարեթիվը,  հայտարարել է՝  ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային բյուրօյի տնօրեն Հանս Կլյուգեն: Սովորաբար պատվաստանյութի ստեղծման համար մեկ տարուց մինչև 18 ամիս է ապահանջվում: Ներկա պահին առկա են   շուրջ հարյուրավոր  պատվաստանյութերի պոտենցիալ նախատիպեր, կատարվում են վեց կլինիկական փորձարկումներ, դա շատ մեծ արագություն է, ընդգծել է  Կլյուգեն:


Create Account



Log In Your Account