May 01 2020 13:55
Gulyaz Shirinova
Views: 340

Կորոնավիրուսային վարակի պլազմային բուժումը հաջողությամբ շարունակվում է աշխարհի երկրներում: Թուրքիայում առաջին պլազմային բուժում ստանալուց հետո, ապաքինված հիվանդը, այժմ իրեն լավ է զգում: 56-ամյա Աբիդին Այբարը, ով ստացել է պլազմային փոխներարկում, հաղթահարել է  կորոնավիրուսը: Նա մի քանի օր է, ինչ  վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ: Աբիդին Այբարը, ով այժմ իրեն լավ է զգում, կոչ է արել մարդկանց՝ չվարավել կորոնավիրուսով:

«Թող մնան տանը, թող ապրեն: Ես շատ եմ ասում այդ մասին»: Ծանր հիվանդությամբ տառապող հիվանդին պլազմային փոխներարկումն իրականացվել է ապրիլի 5-ին: Նա սկսել է առողջանալ պլազմային բուժումից 72 ժամ անց: Յոթ օր հետո, նրա կորոնավիրուսային թեստը բացասական է եղել: Տասը օր անց՝ հիվանդին միացված արհեստական շնչաժության  սարքը անջատել են»,-ասել է  կորոնավիրուսից բուժված պացիենտ Աբիդին Այբարը:

«Ներկայումս հիվանդը որևէ խնդիր չունի կորոնավիրուսի հետ կապված: Նա ոչ մի դեղ չի ընդունում կորոնավիրուսի դեմ: Այն դադարեցվել է: Կարող եմ ասել, որ հիվանդը ամբողջովին ապաքինվել է կորոնավիրուսից»,-ասել է բժիշկ, Ինենյուի համալսարանի ռեկտոր Ահմեթ Կըզըլայը:

Ադրբեջանում նույնպես սկսվել է նոր պլազմային բուժում, որն օգտագործվում է կորոնավիրուսով հիվանդների բուժման մեջ: Արյունաբանության և տրանսֆուզիոլոգիայի ազգային կենտրոնի գործադիր տնօրեն Վալեհ Հուսեյնովն ասել է, որ բուժման ընթացքում COVID-19-ից բուժված մարդկանց արյունից վերցված հակամարմինները կփոխանցվեն ծանր հիվանդներին:

«Այս մեթոդը, ընդհանրապես, ավելի վաղ,  կորոնավիրուսի տարածումից առաջ՝ օգտագործվել է տարբեր վարակների և գրիպի վիրուսների մեջ: Այն նույնիսկ օգտագործվել է էբոլա վարակի ժամանակ և տվել է  շատ լավ արդյունքներ»,-ասել է  ԱՏԱԿ-ի գործադիր տնօրեն Վալեհ Հուսեյնովը:

Վալեհ Հուսեյնովի խոսքով, կորոնավիրուսից առողջացող հիվանդների տվյալները՝ TƏBİB-ի կողմից ուղարկվում է Կենտրոնական արյան բանկ և ընտրվում են դոնորներ: Այնուհետև դոնորից արյուն է վերցվում և կատարվում են լաբորատոր հետազոտություններ: Պլազմը ստացվում է աֆրեզիայի մեթոդով` համապատասխան դոնորների կողմից: Իսկ ովքեր կարող են պլազմային դոնոր լինել կորոնավիրուսային հիվանդների համար:

«Նրանք պետք է ավելի շատ 18-ից 60 տարեկան մարդիկ լինեն: Մեր դոնորներին ընթացակարգի ընթացքում որևէ վտանգ չի սպառնում: Բոլոր հետազոտումներն ու ընթացակարգերը իրականացվում են ստերիլ պայմաններում` աֆերեզիայի սարքերի միջոցով: Ընթացակարգը տևում է 40-45 րոպե, որից հետո դոնորն առողջ վիճակով   տուն է գնում: Եվ նրա նվիրաբերած 600 մլ-պլազման կարող է փրկել մեկ կամ մի քանի հիվանդի կյանքը»,-ասել է ԱՏԱԿ-ի գործադիր տնօրեն Վալեհ Հուսեյնովը:


Create Account



Log In Your Account