May 01 2020 18:18
Gulyaz Shirinova
Views: 354

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի այսօրվա պլենար նիստում քննարկվել է գլխավոր դատախազի նշանակման հարցը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել էր գլխավոր դատախազի տեղակալ, կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Քյամրան Ալիևի թեկնածությունը:  Քննարկումներից հետո խորհրդարանը հաստատել է Քյամրան Ալիևի թեկնածությունը: Հետո Ադրբեջանի նորանշանակ գլխավոր դատախազը ելույթ է ունեցել Միլլի Մեջլիսում: Նա երախտագիտություն է հայտնել նախագահ Իլհամ Ալիևին իր նկատմամբ ցուցաբերած վստահության համար: Քյամրան Ալիևը նշել է, որ անկախության տարիներին Ադրբեջանն անցել է զարգացման դժվար և փառավոր ճանապարհ: Նա ընդգծել է, որ գլխավոր դատախազությունը այսուհետ էլ իր գործառույթներն իրականացնելու է պատշաճ մակարդակով:


Create Account



Log In Your Account