May 02 2020 14:33
Gulyaz Shirinova
Views: 317

Նախօրեին Ադրբեջանում հայտարարել են՝ հատուկ կարանտինային ռեժիմի մինչև մայիսի 31-ը երկարաձգելու  մասին: Սակայն, հանրապետությունում COVID-19- ի տարածման սպառնալիքի հետ կապված, ներդրված  որոշ սահմանափակումներ մեղմացվել են:  Մոտ ժամանակներում կվերանայվի նաև՝ 65 տարեկանից բարձր անձանց ազատ տեղաշարժվելու հնարավորության հարցը:

«Բաքվում ռեստորանները դեռ փակ են, SMS թույլտվությունները մնում են ուժի մեջ: Ամբողջ երկրում 65 տարեկանից բարձր մարդկանց արգելված է տնից դուրս գալը: Միևնույն ժամանակ, ներկայումս քննարկվում է՝ այս տարիքային կարգի մարդկանց ազատ տեղաշարժի իրավունք տրամադրելու հարցը: Մայիսի 11-ից հետո համապատասխան որոշում կկայացվիՀնարավոր է մեղմացումներ կլինեն, կամ հակառակը: Մենք ուշադիր հետևելու ենք իրավիճակին»,-ասել է Ադրբեջանի Նախարարների Կաբինետի մամուլի քարտուղար Իբրահիմ Մամեդովը:

TƏBIB-ի վարչության  նախագահ Ռամին Բայրամլին հայտարարել է, որ Ադրբեջանում բժշկական դիմակների օգտագործումը պարտադիր կլինի:

«Հիմնական չափանիշը  հանդիսանում է վաղ փուլում հիվանդների բուժումը: Մենք ունենք ախտորոշման բոլոր հնարավորությունները: Սկսվել է առողջացման  արյան պլազմայի ստացումը և դրա օգտագործումը ծանր հիվանդների բուժման գործընթացում: Արդեն հատուկ ծրագրով անցկացվում է դոնորների հետազոտություն»,-ասել է  TƏBİB-ի վարչության նախագահ Ռամին Բայրամլին:

Ընդհանուր առմամբ, անցած ժամանակահատվածում Ադրբեջանում կորոնավիրուսի  շուրջ 150,000 թեստ է անցկացվել:


Create Account



Log In Your Account