May 02 2020 14:40
Gulyaz Shirinova
Views: 315

Միևնույն ժամանակ, Ադրբեջանի կայուն զարգացումը անհնար է առանց տնտեսական բարեփոխումների անցկացման, տեսակապի ձևաչափով՝ հանրապետության նորանշանակ գլխավոր դատախազ Քյամրան Ալիևին ընդունելու ժամանակ  ասել է Նախագահ Իլհամ Ալիևը: Պետության ղեկավարի խոսքով, նավթի շուկաներում նկատվող ճգնաժամը շատ բացասական ազդեցություն ունեցավ, կարելի է ասել՝ այս ռեսուրսով հարուստ բոլոր երկրների եկամուտների վրա: Հիմնական նպատակը ոչ նավթային հատվածի զարգացումն է, և այս ուղղությամբ ձեռք բերված արդյունքները հիմնված են հենց բարեփոխումների վրա, հանդիսանում են դրանց իրականացման արդյունքը: Թափանցիկություն ապահովելու արդյունքում, անցյալ տարի բյուջեի եկամուտների ծավալը՝ կանխատեսման համեմատ ավելացել է 1 միլիարդ մանաթով, և զգալի չափով այդ միջոցները թույլ են տվել իրականացնել բազմաթիվ սոցիալական նախագծեր, նշել է Իլհամ Ալիևը: Պետության ղեկավարը հատկապես անդրադարձել է կադրային բարեփոխումներին՝ ընդգծելով, որ դրանց իրականացումը հանդիսանում է ժամանակի թելադրանքը:

«Անցկացվում են բարեփոխումներ, որոնք հնարավորություն են տալիս առաջադրել նոր պրոֆեսիոնալ, գրագետ, ժամանակակից կադրերի: Կարևոր պաշտոններ են հանձհարարվել նրանց, և սա, կարծում եմ, նաև հանդիսանում է ժամանակի հրամայականը, քանի որ այսօրվա աշխարհում քաղաքական, տնտեսական ոլորտներում, միջազգային հարթությունում պետք է լինեն ժամանակակից մոտեցումներ: Բարձրորակ կրթություն ստացած երիտասարդ կադրերը ներկայացված են նախագահի աշխատակազմում, խորհրդարանում և մյուս կառույցներում, ինչը հանդիսանում է մեր գիտակցված ընտրությունը: Բնականաբար, փորձառու կադրերը պետք է գիտելիքներով կիսվեն  երիտասարդ սերնդի հետ:Դրա համար էլ, իհարկե, իրավապահ մարմիններում ավելի լայն բարեփոխումների իրականացումը  հանդիսանում է  կարևորագույն  պայման»,-ասել է Ադրբեջանի  նախագահ Իլհամ Ալիևը:


Create Account



Log In Your Account