May 02 2020 16:30
Gulyaz Shirinova
Views: 325

Ադրբեջանի՝ Չմիավորման  շարժմանը նախագահության կես տարվա ընթացքում կազմակերպության գործունեության մեջ զգալի փոփոխություններ են նկատվում: Դա ընդգծել  են  նաև կազմակերպության անդամ երկրները: Այս մասին CBC հեռուստաալիքին տված բացառիկ հարցազրույցում հայտնել է

Պակիստանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն:  Նա նշել է, որ մեծ ակնկալիքներ կան Ադրբեջանի նախագահի  նախաձեռնությամբ և  նախագահությամբ՝ Չմիավորման շարժման շփման խմբի ձևաչափով անցկացվելիք առցանց գագաթնաժողովից:  Դեսպանը նշել է, որ հանդիպմանը Պակիստանը կներկայացվի  ամենաբարձր մակարդակով:

«Ինչպես գիտեք, Չմիավորման  շարժմանն անդամակցում են 120 երկրներ: Բոլոր երկրների ներկայացուցիչներին Չմիավորման շարժման շփման խմբի ձևաչափով անցկացվելիք առցանց գագաթնաժողովին հրավիրելու տեխնիկական հնարավորություններ չկան: Այս պատճառով էլ  շփման խմբի առցանց գագաթնաժողովը կանցկացվի տարածաշրջանային ներկայացուցչության հիման վրա: Ադրբեջանի նախագահի  նախաձեռնությամբ անցկացվելիք գագաթնաժողովին մասնակցելու հրավեր է ստացել նաև Պակիստանը: Այս երկիրը գրանցվել է  Ասիայի տարածաշրջանային ներկայացուցչության խմբում մասնակցող երկրների շարքում: Գագաթնաժողովը նվիրված է՝ կովիդ -19 կորոնավիրուսի դեմ միասին պայքարելու  թեմային: Քննարկման հիմնական թեման կլինի պանդեմիայի դեմ պայքարը: Անշուշտ, Պակիստանը մեծ ակնկալիքներ ունի Չմիավորման շարժման շփման խմբի ձևաչափով անցկացվելիք առցանց գագաթնաժողովից:   Այս շարժման շրջանակներում պանդեմիայի դեմ պայքարում Պակիստանի հանդեպ աջակցություն կցուցաբերվի և համագործակցությունը կուժեղացվի»,-ասել է Պակիստանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն:


Create Account



Log In Your Account