May 02 2020 17:58
Gulyaz Shirinova
Views: 354

Կայացել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի և Բրիտանիայի Արտաքին գործերի նախարարությունում խորհրդարանական հարցերով պետքարտուղարի տեղակալ Վենդի Մորտոնի հետ առցանց- հանդիպում:  Էլմար Մամեդյարովը պատասխանել է՝ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման բանակցությունների ներկա փուլի վերաբերյալ իր զրուցակցին հետաքրքրող  հարցերին: Վենդի Մորտոնն իր հերթին, ասել է, որ հակամարտության  հետ կապված իր երկրի դիրքորոշումը հստակ է ու մեկ անգամ ևս նշել է՝ նրա երկիրը աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանն ու  տարածքային ամբողջականությանը: Նրանք կարծիքներ են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի, այդ թվում  էներգետիկ նախագծերի շուրջ,: Միացյալ Թագավորությունում Ադրբեջանի դեսպան Թահիր Թաղիզադեն նշել է, որ Լոնդոնի և Բաքվի միջև հարաբերությունները հիմնված են հուսալի գործընկերության վրա: Այս կապակցությամբ, Մեծ Բրիտանիան հստակ նշում է՝ Ադրբեջանի համար առավել զգայուն հարցերի վերաբերյալ իր դիրքորոշումը: Դեսպանը նշել է, որ չնայած համավարակի պատճառով, հետաձգվել են երկրների միջև նախատեսված մի շարք միջոցառումների անցկացնելը, սակայն դա չի ազդել փոխադարձ հարաբերությունների վրա: Հետաձգվել  է նաև Բաքվում նախատեսված միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: Սակայն շփումները շարունակվում են առկա պայմանների համաձայն:

Նշենք, որ Ադրբեջանը և Մեծ Բրիտանիան  ունեն լայն համագործակցություն բազմաթիվ ոլորտներում, հատկապես՝ էներգետիկայի ոլորտում: Այդ երկրի BP ընկերությունը հանդիսանում է՝  Ադրբեջանի նավթագազային նախագծերի հիմնական բաժնետերերից մեկը: Մեծ Բրիտանիան նաև կարևոր տեղ է գրավում Ադրբեջանի արտաքին առևտրային գործընկերների շրջանում


Create Account



Log In Your Account