May 04 2020 15:00
Banovsha Shahaliyeva
Views: 58

COVID-19-ի պանդեմիան լուրջ ազդեցություն է ունեցել 2020 թվականի սպորտային մրցաշարերի օրացույցի վրա: Փաստորեն, հետաձգվել կամ չեղյալ են հայտարարվել աշխարհի տարբեր երկրներում նախատեսված գրեթե բոլոր սպորտային միջոցառումները: Կորոնավիրուսը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սպորտի վեր վատթարագույն ազդեցություն գործած ամենամեծ ճգնաժամն է: Այս ամառ սպասվող ամենախոշոր սպորտային միջոցառումները ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունն ու Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերն էին: Դրանք երկուսն էլ հետաձգվեցին մինչև հաջորդ տարի: Ադրբեջանի մայրաքաղաքում ծրագրվում էր անցկացնել ձյուդոյի, կարատեի, մարմնամարզության միջազգային մրցաշարեր, Ֆորմուլա-1-ի Ադրբեջանի գրան պրին, ինչպես նաև ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խաղեր:  Այդ մրցաշարերի 4 խաղեր պետք է անցկացվեին Թոֆիգ Բահրամովի անվան հանրապետական մարզադաշտում:     

«Ցավոք, կորոնավիրուսը բացասական ազդեցություն ունեցավ նաև սպորտի ոլորտի վրա: Քանի որ 2020 թվականը օլիմպիական խաղերի տարի էր, մեր մարզիկները  մարզվում էին շատ ջանասիրաբար: Ներկայումս Երիտասարդության և սպորտի նախարարությունը սերտորեն աշխատում է Ազգային օլիմպիական կոմիտեի, ինչպես նաև տարբեր սպորտային ֆեդերացիաների հետ : Մենք մշակել ենք ծրագիր, որպեսզի մեր մարզիկները պահպանեն մարզական պատրաստվածությունը: Նրանց համար կազմակերպվում են օնլայն պարապմունքներ»,-ասել է սպորտի նախարարության մամուլի քարտուղար Սամայա Մամեդովան:

Մրցաշարերի վերսկսումից հետո վատ մարզավիճակը կարող է ազդել մարզիկների ցույց տված արդյունքների վրա: Որոշ երկրներ որոշել են չվերսկսել մրցաշարերը: Առայժմ հայտնի չէ նա. Ադրբեջանի ֆուտբոլի առաջնության վերսկսման ժամկետը: Ողջ աշխարհում սպորտի սիրահարները հավատում են, որ շուտով իրավիճակը կշտկվի և իրենց սիրելի մարզիկներն ու թիմերը կվերադառնան խաղադաշտ, մարզահամալիր և կրկին կհավաքեն իրենց երկրպագուներին:   


Create Account



Log In Your Account