May 04 2020 17:26
Banovsha Shahaliyeva
Views: 343

Ադրբեջանը արդյունավետ միջոցներ է ձեռնարկում COVID-19-ի դեմ պայքարում ոչ միայն ազգային մակարդակով, այլ նաև տարածաշրջանային և գլոբալ մակարդակներով, զգալի ավանդ է ներդրում՝ կորոնավիրուսային վարակի  դեմ պայքարում համերաշխության և համագործակցության ամրապնդման գործում: Դրա  հետ կապված, տեղի ունեցավ՝ Չմիավորված շարժման՝ «Միասին՝ ընդդեմ COVID-19-ի» տեսախորհրդաժողովը: Այն անցկացվեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնությամբ: Պետության ղեկավարը նշել է, որ միայն համատեղ ջանքերով կարելի է հաղթահարել կորոնավիրուսի համավարակը:

«Համավարակի ժամանակաշրջանում  մենք՝ մեկ անգամ ևս մեր բժիշկների պրոֆեսիոնալիզմի ականատեսը եղանք: Ադրբեջանը պատրաստ է համագործակցել, Չմիավորման շարժման երկրների հետ առողջապահության ոլորտում իր փորձով, վարակվածների բուժման մեթոդներով: Երկրում՝ վիրուսով վարակվածների թվի կրճատման հետ կապված, իրականացվում են հատուկ կարանտինային ռեժիմի փուլային  մեղմացումներ: «COVID-19»-ի դեմ պայքարում մեծ դեր է խաղում բարեկամությունը, համերաշխությունը, պետությունների միջև փոխադարձ աջակցությունը: Ես բոլորին կոչ եմ անում դրան»,-ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Չմիավորված շարժմանն անդամացում են  120 պետություններ: Տեսախորհդաժողովին, որին միացել են  ավելի քան 40 երկների պետությունների ու կառավարությունների ղեկավարներ, մասնակցել են՝  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը, Աֆրիկյան միության նախագահը և  Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրենը, Եվրոպական միության գերագույն ներկայացուցիչը: Հիշեցնենք, որ Չմիավորված շարժման 18-րդ գագաթնաժողովը տեղի է ունեցել Ադրբեջանում 2019 թվականի  հոկտեմբերի 25-26-ը՝ նախագահ Իլհամ Ալիևի նախագահությամբ: Կազմակերպության անդամ պետությունների միաձայն աջակցությամբ՝ Ադրբեջանի Հանրապետությունը ստանձնել է՝  Չմիավորված շարժման նախագահությունը՝ 2019-2022 թվականների համար:


Create Account



Log In Your Account