May 06 2020 11:21
Banovsha Shahaliyeva
Views: 340

Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի ռազմական հարցերով բաժնի ղեկավար Մահերրամ Ալիևը, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և նախարարության ղեկավար կազմը այցելել են ճակատամերձ գոտում տեղակայված զորամասեր, ստուգել են սպառազինության և ռազմական տեխնիկայի մարտունակությունը:    

Ինչպես տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը, զորամասերում ստեղծված պայմաններին ծանոթանալուց հետո նախագահի օգնականն ու պաշտպանության նախարարը զննել են զորամասերի սպառազինությունը և ռազմական տեխնիկան: Զորամասերից մեկի տարածքում կառուցված տրենաժորային շենքում Մահերրամ Ալիևը և Զաքիր Հասանովը հետևել են տանկերի և հետևակի մարտական մեքենաների անձնակազմերի վարժանքներին:


Create Account



Log In Your Account