May 06 2020 14:04
Banovsha Shahaliyeva
Views: 328

Չմիավորման շարժման գագաթնաժողովի արդյունքները վկայում են, որ կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում ճիշտ մոտեցում է որդեգրվել համաշխարհային ճգնաժամի դեմ պայքարի հարցում: Այս մասին հայտարարել է ռուսաստանցի քաղաքագետ Եվգենի Միխայլովը:  Նա բարձր է գնահատել նախագահ Իլհամ Ալիևի՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը 5 մլն դոլար հատկացնելու որոշումը: Այդ գումարներն ուղղվելու են Աֆրիկայի, Ասիայի և Լատինական Ամերիկայի` կորոնավիրուսից առավել տուժած պետություններին:               

«Ադրբեջանի առաջնորդը իր գործընկերներին ցույց տվեց, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել  ճգնաժամի հետևանքները հաղթահարելու համար: Ներկայիս իրավիճակում ամենակարևորը մարդասիրություն է: Չի կարելի առանձնանալ ողջ աշխարհից և փորձել միայնակ լուծել խնդիրը, ինչը իր գործողություններով ցույց տվեց Ադրբեջանը»,-ասել է քաղաքագետ   Եվգենի Միխայլովը: 

Քաղաքագետ Սերգեյ Մարկովն էլ կարծում է, որ Ադրբեջանի ղեկավարի ակտիվ գործունեությունը  օգնում է նոր առաքելություն գտնել կազմակերպության համար: Փորձագետը հիշեցրել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանի առաջնորդը իր գործընկերներին առաջարկում է օգտագործել փոխգործակցության հասանելի ձևաչափերը: 

«Պանդեմիայի պայմաններում կազմակերպելով Չմիավորման շարժման կազմակերպության անդամ երկրների առաջնորդների տեսակապի ձևաչափով գագաթնաժողովը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը  դրսևորեց ժամանակակից մոտեցում:  Ստեղծված իրավիճակում օնլայն ձևաչափը հնարավորություն է տալիս ինչ որ ելք գտնել»,-ասել է քաղաքագետ   Սերգեյ Մարկովը:

Փորձագետները նշում են, որ տեսակապի ձևաչափով անցկացված խորհրդաժողովը ցույց տվեց, որ Ադրբեջանը շատ լուրջ և մեծ պատասխանատվությամբ է մոտենում իր միջազգային պարտավորություններին:  Չմիավորման շարժումը բարենպաստ պայմաններ է ստեղծել խաղաղության և անվտանգության միջազգային գործընթացներում երկրի ակտիվ ներգրավվածության համար: Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնությամբ անցկացված Չմիավորման շարժման տեսակոնֆերանսին մասնակցել են ավելի քան 40 երկրների և կառավարությունների, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների ղեկավարներ:


Create Account



Log In Your Account