May 07 2020 15:10
Gulyaz Shirinova
Views: 312

Միացյալ Նահանգները միշտ սերտորեն ներգրավված են հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում: Այդ մասին՝ Մարշալի հիմնադրամի կողմից անցկացվող տեսախորհրդաժովի ժամանակ հայտարարել է՝ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջորջ Քենթը: Մարշալի հիմնադրամի վերլուծաբանները հարց են առաջադրել Ջորջ Քենթին՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարության մասին՝ հակամարտության փուլային լուծման վերաբերյալ:  Ռուսաստանցի  պաշտոնյայի մտքերը մեկնաբանելը ճիշտ չհամարող ամերիկացի դիվանագետն ասել է, որ հակամարտության կարգավորման ընդհանուր սկզբունքները պարզ են:

«Մենք  մոտիկից մասնակցում ենք գործընթացում՝ նպաստելով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև երկխոսությանը՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի համաձայն հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար: Հելսինկյան եզրափակիչ ակտը արտացոլում է՝ ուժի  կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության անձեռնմխելիության սկզբունքները, ինչպես նաև մարդկանց ինքնորոշման իրավունքը: Լեռնային Ղարաբաղի պարագայում կողմերը տարբեր ձևով են մեկնաբանում այդ սկզբունքները»,-ասել է ԱՄՆ պետքարտ ուղարի օգնականի տեղակալ Ջորջ Քենթը:

Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի  վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ 2018 թվականից ի վեր հակամարտությունը լուծելու վերաբերյալ  նրա դիրքորոշումը չի փոխվել: Ի պատասխան՝ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ այս հայտարարությամբ Հայաստանի վարչապետը խոստովանել է, որ  հենց Հայաստանն է խոչընդոտ  հանդիսանում հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման և, այդպիսով, տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության համար: Այս հայտարարությունը հստակ ցույց է տալիս, թե ով է հրաժարվում բանակցելուց, ով  է հրաժարվում կատարել միջազգային հանրության, մասնավորապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի պահանջները, և այդպիսով ով է խոչընդոտում հակամարտության կարգավորմանը. – ասել է նախարարության պաշտոնական ներկայացուցիչ  Լեյլա Աբդուլլաևան:


Create Account



Log In Your Account