May 07 2020 15:12
Gulyaz Shirinova
Views: 306

Առաջարկվել է Թուրքկան խորհրդի անդամ երկրների միջև էլեկտրոնային ստորագրությունների փոխադարձ ճանաչում: Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի և դիտորդ երկրների  տնտեսության նախարարների ու մաքսային ծառայությունների ղեկավարների տեսախորհրդաժողովի ձևաչափով  հանդիպմանը՝ նման նախաձեռնությամբ հանդես է եկել՝ Ադրբեջանի տնտեսության նախարար Միքայիլ Ջաբբարովը: Նա ասել է, որ դա կարող է ազդակ հաղորդել էլեկտրոնային առևտրի զարգացմանը: Որպես նախագահող երկիրը ներկայացնող, ժողովը ղեկավարող   Միքայիլ Ջաբբարովը առաջարկել է՝  Առևտրի տան ստեղծման մեջ Ադրբեջանի փորձից օգտվելու, ինչպես նաև Թուրքական խորհրդի շրջանակներում անդամ երկրներում առկա սահմանային և տարանցիկ ռեժիմի գրացուցակի ստեղծման, այդ թվում նաև տրանսպորտի և տարանցիկ ռեժիմում ցանկացած անհետաձգելի կամ պլաններում փոփոխությունների մասին անդամ երկրներին տեղեկացնելու համար, ինչպես նաև մեր երկրներում ապրանքների և գործընթացների ստորագրմանը հնարավորություն ստեղծող  առցանց տեղեկատվության փոխանակման համակարգ ստեղծել:

Միքայիլ Ջաբբարովը հիշեցրել է՝ Թուրքիայի առևտրի և արդյունաբերական պալատի գործունեության խթանումը և Թուրքական խորհրդի պետությունների ղեկավարների անցկացրած  արտահերթ գագաթնաժողովի ընթացքում՝ համատեղ ներդրումային հիմնադրամի ստեղծումը՝ անդամ պետություններում առևտրի և ներդրումների վրա բացասական ազդեցությունը վերացնելու համար: Նախարարն ասել է, որ ադրբեջանական կողմը պատրաստ է բոլոր հնարավոր աջակցությունը ցուցաբերել՝ Բաքվում տեղակայմամբ, Համատեղ ներդրումային հիմնադրամի ստեղծմանը:


Create Account



Log In Your Account