May 07 2020 17:19
Gulyaz Shirinova
Views: 302

Այսօր Ադրբեջանում բացահայտվել է կորոնավիրուսի վարակի 77 նոր դեպք, 15-ն առողջացել է  և դուրս գրվել հիվանդանոցից: Ինչպես հայտնել են Նախարարների կաբինետին առընթեր  Օպերատիվ շտաբից՝ այսօրվա դրությամբ Ադրբեջանում գրանցվել է վարակման 2204 դեպք: Նրանցից 1551-ը բուժվել է, 28-ը՝ մահացել, 625 հոգի  շարունակում է բուժում ստանալ հատուկ ռեժիմի հիվանդանոցներում: Հիվանդներից 25-ի վիճակը ծանր է, 33-ինը՝ միջին ծանրության, մյուսների առողջությունը կայուն է: Այս ժամանակահատվածում կորոնավիրուսի ախտորոշման թեստ է անցել 175 հազար  910 հոգի:


Create Account



Log In Your Account