May 07 2020 18:02
Gulyaz Shirinova
Views: 312

Բաքվում՝  նախագահ Իլհամ Ալիևի և առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի մասնակցությամբ կայացել է  մոդուլային  տիպի հիվանդանոցային համալիրի բացումը: Պետության ղեկավարին և առաջին տիկնոջը տեղեկացրել են բժշկական հաստատությունում ստեղծված պայմանների մասին: Ընդգծվել է, որ 3 հազար քառ. մետր մակերես ունեցող  մոդուլային տիպի առաջին հիվանդանոցային համալիրի շինարարական ու մոնտաժման աշխատանքներն իրականացվել են 3 շաբաթվա ընթացքում: Համալիրը բաղկացած է երեք մասնաշենքից: Այստեղ 200 մահճակալի համար նախատեսված 100 հիվանդասենյակ կա: Հիվանդանոցում ստեղծվել են բոլոր պայմանները՝ կորոնավիրուսով  վարակված միջին ծանրության հիվանդների բուժման համար: Անհրաժեշտության դեպքում,  պալատները հագեցնելով լրացուցիչ սարքավորումներով,  հնարավոր է դրանք վերածել վերակենդանացման բաժանմունքի: Համալիրը հագեցված է բոլոր անհրաժեշտ համակարգերով և սարքավորումներով: Մոդուլային տիպի հիվանդանոցային համալիրին ծանոթանալուց հետո պետության ղեկավարը և առաջին տիկինը հանդիպել են  բուժաշխատողների հետ:


Create Account



Log In Your Account