May 08 2020 15:20
Gulyaz Shirinova
Views: 425

Հայաստանում մայիսի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3029 դեպք, որոնցից 1218-ն` առողջացած: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1758 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 29 205 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 145 նոր դեպք և 33 առողջացած։  Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 43 դեպք, ավելացել է ևս 1-ով :  մահացած պացիենտը եղել է 48 տարեկան կին ։


Create Account



Log In Your Account