May 08 2020 16:21
Gulyaz Shirinova
Views: 306

Բաքվում մոդուլային տիպի առաջին հիվանդանոցային համալիրի շինարարությունն իրականացվել է 3 շաբաթվա ընթացքում: Մոդուլային տիպի առաջին հիվանդանոցը կառուցվել է տեղի և թուրք մասնագետների համատեղ ջանքերով: Շինարարության ժամանակ կիրառվել է այսպես կոչված բլոկաշինության տեխնոլոգիա՝  պատրաստի բլոկները միացվել են  պահանջվող կարգով: Համալիրը կառուցվել է սովորական բետոնե հիմքի վրա,  այն կարելի է արագ հավաքել, ապամոնտաժել և հեշտությամբ տեղափոխել մի վայրից մյուսը: Կորոնավիրուսային պանդեմիայի ավարտից հետո, հարմարավետ շինությունները  կարելի է  օգտագործվել այլ տեղերում  և այլ նպատակներով:  3 հազար քառակուսի մետր մակերես ունեցող  հիվանդանոցային համալիրում ստեղծվել են   բոլոր պայմանները՝ կորոնավիրուսով  վարակված չափավոր և ծանր հիվանդների ընդունման և բուժման համար: Անհրաժեշտության դեպքում այդ   պալատները կարելի է վերածել ինտենսիվ թերապիայի բաժանմունքների: Բաքվի մոդուլային տիպի նոր հիվանդանոցը կգործի թիվ 1 կլինիկական բժշկական կենտրոնին կից: Համալիրը հագեցված է անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, ինչպես նաև յուրահատուկ օդափոխման համակարգով:  Մոդուլային հիվանդանոցների կառուցման համար պետությունը հատկացրել է  շուրջ 15 միլիոն մանաթ: Օպերատիվության   առավելագույն արդյունավետությունն ապահովելու համար, բոլոր հիվանդանոցները  կառուցվում են   բժշկական հաստատությունների մոտակայքում:


Create Account



Log In Your Account