May 08 2020 16:34
Gulyaz Shirinova
Views: 335

2001 թվականին բանակում մահացած 22-ամյա զինծառայող Արայիկ Ավետիսյանի մոր՝ Անահիտ Մկրտչյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վճիռ է կայացրել Հայաստանի Հանրապետության դեմ և սահմանել 24 հազար եվրո փոխհատուցում՝ ոչ նյութական վնասի, և 2 հազար եվրո՝ դատական ծախսերի համար: ՄԻԵԴ-ի հաղորդագրության համաձայն, զինծառայող Արայիկ Մկրտչյանը մահացել է 2001 թվականի հոկտեմբերի 30-ին՝ գլխին արձակված կրակոցից, գումարտակի հրամանատարի գրասենյակում: Պաշտոնական վարկածը եղել է ծառայակցի կողմից անզգույշ սպանությունը։ Զինվորի մայրը, սակայն, վստահ է, որ որդուն սպանել է հրամանատարը, ով շարունակաբար նվաստացրել է նրան և փողեր շորթել:

Հարուցված քրեական գործով զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով անզգույշ սպանության մեղադրանք էր առաջադրվել Արայիկ Մկրտչյանի ծառայակցին: Վերջինս նախաքննության և դատավարության ընթացքում ընդունել էր իր մեղքը։ Գործը, այնուամենայնիվ, դատարանի կողմից 3 անգամ վերադարձվել եր քննության: Հերթական վերանայման ընթացքում տրված հարցաքննության ժամանակ՝ 2011 թվականին, սպանության մեջ մեղադրվող ծառայակիցը հերքել է նախկին ցուցմունքները և նշել, որ դրանք տվել է սպառնալիքների ներքո՝ վախենալով իր և իր ընտանիքի անվտանգության համար: Քննությունը մինչ օրս շարունակվում է։ Անահիտ Մկրտչյանը դիմել էր ՄԻԵԴ։ Եվրոպական դատարանը որոշել է, որ Մկրտչյանի որդու նկատմամբ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը՝ կյանքի իրավունքը:


Create Account



Log In Your Account