May 09 2020 14:38
Gulyaz Shirinova
Views: 325

Այսօրվանից վերականգնվում է Բաքվի մետրոպոլիտենի  աշխատանքը: Հատուկ կարանտինային ռեժիմը շարունակվում է և COVID-19 համավարակի տարածման նոր դեպքերը կանխելու համար պետք է պահպանվեն մետրոյից օգտվելու  սահմանված կանոնները:  Առաջինը` բժշկական դիմակներ կրելն այժմ պարտադիր է,  դրանք արտադրվում են  երկրում: Երկրորդ, պետք է ունենալ անձնագիր և տնից դուրս գալու թույլտվություն: Պետք է պահպանել սոցիալական հեռավորություն: Մետրոպոլիտենը գործում է առավոտյան ժամը 6-ից մինչև գիշերվա ժամը 12-ը՝ ուժեղացված ռեժիմով:  Այժմ դիմակներ կրելը պարտադիր է ցանկացած հասարակական տրանսպորտում, խանութ, կամ հասարակական սննդի օբյեկտ հաճախելու ժամանակ:

Այսօր ողջ երկիրը հիշում է այն հերոսներին, ովքեր Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին  թիկունքում և ռազմաճակատում պայքարել  են հանուն հաղթանակի: Մայիսի 9-ին սովորաբար Բաքվի փողոցներում անցկացվում է «Անմահ գնդ»-ի երթը:  Սակայն այս տարի հատուկ կարանտինային ռեժիմի պայմաններում դա հնարավոր չէ:  Մենք պետք է խնամքով վերաբերվենք պատերազմը վերապրած վետերանների  հանդեպ,  ում շնորհիվ մենք այսօր ապրում ենք:   Մենք պարտավոր ենք պահպանել կարանտինի բոլոր կանոնները:


Create Account



Log In Your Account