May 10 2020 16:37
Gulyaz Shirinova
Views: 415

Իր երկրի սահմաններից  շատ ու շատ հեռուներում հարգված հայտնի քաղաքական գործիչ,  գերազանց կրթությամբ մտավորական, իր ժողովրդի մասին մտածող ղեկավար: Այսպիսի անջնջելի տպավորություն է թողել համազգային առաջնորդ Հեյդար Ալիևը: Հայտնի լրագրող Միխայիլ Գուսմանը հիշում է, թե ինչպես է  Հեյդար Ալիևի յուրաքանչյուր քաղաքական քայլը ամրապնդել պետության հիմքը: Դա սկսվել է 1969 թվականին, երբ Հեյդար Ալիևը նշանակվել է Ադրբեջանի կոմունիստական ​​կուսակցության առաջին քարտուղար: Նրա կողմից   այնպիսի մեծ մասշտաբի ու մակարդակի խնդիրներ են  դրվել Ադրբեջանի առջև, որ կարճ ժամանակահատվածում երկիրը դուրս է եկել առաջատար դիրքեր՝  Խորհրդային Միության հանրապետությունների շարքում:

 «Այսօր Ադրբեջանը   մեծ վերելք է ապրում: Դա տեսանելի է  տնտեսական ցուցանիշներից, օբյեկտիվ ցուցանիշներից: Դա ճանաչվում է ողջ աշխարհի կողմից: Իհարկե,  դրանում մեծ է  Ադրբեջանի ներկայիս նախագահի ավանդը, սակայն այդ  ձևաչափը, այդ ծրագիրը իմ կարծիքով՝ ներքուստ, սրտանց է ընդունվել Իլհամ Ալիևի կողմից, որի հիմքը դրվել է Ադրբեջանի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի կողմից»:  Հենց նա է դրել այսօրվա երկրի հիմքը, նա է այդ ծանր տարիներին երկիրը հավաքել այդ ահավոր բարդ  վիճակից: Երկիրը գործնականորեն մատնվել էր պառակտման, նա կարողացավ միավորել, փրկել այն, նա փաստորեն Ադրբեջանի փրկիչն է»,- ասել է ռուսական ՏԱՍՍ գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Միխայիլ Գուսմանը:

Համազգային առաջնորդ Հեյդար Ալիևը որոշել է Ադրբեջանի պետականության գաղափարախոսությունն ու սկզբունքները  և այդ գիծն այսօր հաջողությամբ զարգացնում է պետության ներկայիս ղեկավար Իլհամ Ալիևը: Հեյդար Ալիևի շնորհիվ, Ադրբեջանն այսօր ամենադինամիկ զարգացող պետություններից մեկն է:


Create Account



Log In Your Account