May 11 2020 13:27
Banovsha Shahaliyeva
Views: 322

Հայաստանն օրեցօր ծերանում ու դատարկվում է:  Երկար տարիներ երկրում տիրող համատարած չքավորությունը, աղքատությունն ու գործազրկությունը մարդկանց ստիպել է այլ երկրներում մի կտոր հացի փող վաստակելու համար լքել հայրենիքը:

168.am-ը գրում է․ «Ժողովրդագրության արձանագրվող տենդենցները չեն փոխվում: Տասնամյակներ շարունակ շարունակում ենք պակասել: Հրապարակվել է ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2020թ. հունվարի 1-ի դրությամբ:

Այս տարի հունվարի 1-ին Հայաստանը 5600-ով պակաս է, քան անցած տարվա սկզբին:

Վիճակագրությունը մշտական բնակչության քանակը հաշվում է՝ ըստ մայրաքաղաքի, մյուս քաղաքների և մարզերի: 2019թ. Ընթացքում Հայաստանի քաղաքային ու գյուղական բնակչությունները նվազել են տարօրինակ համընկնմամբ նույն թվով՝ 2800 մարդով:

2019թ. ընթացքում բոլոր մարզերի բնակչությունը նվազել է: Ամենամեծ՝ Արմավիրի մարզից մինչև ամենափոքր՝ Վայոց ձորի մարզ: Այստեղ չի գործում «շատից շատ է պակասել, քչից՝ քիչ» բանաձևը, ինչից ակնհայտ է դառնում, որ միգրացիան երկրում հստակ սոցիալ-տնտեսական պատճառներ ունի:

Երկրի խոշոր մարզերը՝ Արմավիրն ու Արարատը 2019-ին պակասել են  100-ական բնակչով:


Create Account



Log In Your Account