May 11 2020 17:14
Banovsha Shahaliyeva
Views: 369

Ադրբեջանը ռազմավարական կարևոր ներդրում ունեցավ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակում: «Պատմական փաստ կա այն մասին, որ Հիտլերի ծննդյան 42-րդ տարեդարձին` նավթի աշտարակների պատկերով և «Բաքու» մակագրությամբ տորթ են նվիրել նրան: Հիտլերը  համտեսել է տորթը և  քիչ է մնացել  խեղդվի, ճիշտ այնպես, ինչպես նա խեղդվել  է  Կովկասը գրավելու դավադիր պլաններրով՝ ընդհարվելով կարմիր բանակի քաջությանն ու  հերոսությանը: Այդ օրերին Բաքվի նավթին այլընտրանք չկար:

«Պետք է նշել, որ բաքվեցիների աշխատանքային սխրագործությունը հսկայական է եղել: Նրանք աշխատել են  շուրջօրյա: Ամիս առ ամիս նրանք թարմացրել են նավթի մատակարարման իրենց սեփական ռեկորդները: Պատահական չէ, որ Ռուսաստանի օրհներգի հեղինակ՝ Սերգեյ Միխալկովը, հասարակ, բայց, իմ կարծիքով, շատ  նշանակալից տողեր է  նվիրել Ադրբեջանին. «Եվ չեն շարժվի ահռելի տանկային գնդի մեքենաները, եթե բաքերում չլինի հեռավոր Բաքվից բենզին»: Խոսել են ոչ միայն բանաստեղծները, այլև Խորհրդային Միության մարշալ Գեորգի Ժուկովը: Ես կկարդամ մեջբերումը. «Բաքվի նավթագործները ռազմաճակատին և երկրին տվեցին այնքան վառելիք, որքան անհրաժեշտ էր մեր երկիրը պաշտպանելու, թշնամու դեմ արագ հաղթանակ տանելու համար»,-ասել է   ՌԴ պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը:

«Նախկին Խորհրդային Միության մեջ մտնող բոլոր ժողովուրդներն արժանի ներդրում ունեցան ֆաշիզմի դեմ պայքարում, և Ադրբեջանը դուրս  չմնաց այդ պայքարից: Մենք հիշում ենք, թե ինչպես էին ֆաշիստները ձգտում գրավել Բաքուն, և եթե դա տեղի ունենար, իսկ մինչև Ադրբեջանի մայրաքաղաք մնում էր ընդամենը 450 կմապա փաստորեն Խորհրդային Միությունը կմնար երկու միլիոն տոննա նավթով և երկու նավթավերամշակման գործարանով՝ Սարատովում և Ուֆայում: Դրա համար էլուզում եմ մեկ անգամ ևս  ուշադրություն հրավիրել այն փաստին, որ բավականին լուրջ էր՝ ռազմաճակատին մեծ քանակությամբ վառելիք մատակարարող ադրբեջանցի նավթագործների ներդրումը»,-ասել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Նիզամի Սաֆարովը:

Ադրբեջանը մեծ հաղթանակի զոհասեղանին դրեց հանրապետության հարյուր հազարավոր բնակիչների կյանքը: Մոտ յոթ հարյուր հազար ադրբեջանցիներ  մեկնեցին ռազմաճակատ, նրանց կեսից ավելին զոհվեց Հայրենական Մեծ պատերազմի մարտերում: Ավելի քան 170 հազար ադրբեջանցի զինվորներ պարգևատրվել են տարբեր շքանշաններով ու մեդալներով, 14-ը` դարձել են Փառքի շքանշանի լրիվ  ասպետներ, 123-ը արժանացել են  Խորհրդային Միության հերոսի կոչման:


Create Account



Log In Your Account