May 12 2020 13:16
Banovsha Shahaliyeva
Views: 48

Գերմանիայի ֆուտբոլային միությունը հայտարարել է՝ մայիսի 16-ին երկրի առաջնության հանդիպումների վերսկսման մասին: Սակայն, բոլոր խաղերն անցկացվելու են անվտանգության նորմերին ու պահանջներին համապատասխան և առանց հանդիսատեսի՝ կապված կորոնավիրուսի իրավիճակի հետ: Հայտնի է դարձել, որ հունիսին հնարավոր է վերսկսել Անգլիայի Պրեմիեր լիգան: Ֆրանսիան և Նիդեռլանդները ավելի վաղ արդեն հայտարարել էին, որ ազգային առաջնությունների հանդիպումները այլևս չեն վերսկսվի: Դեռևս հարցականի տակ է  մի շարք սպորտային մրցումների անցկացնելը, ոչ միայն ֆուտբոլային: Այս տարվա երկու գլխավոր մարզական իրադարձությունները հետաձգվել են մինչև 2021 թվականը: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը և Տոկիոյում ամառային օլիմպիական խաղերը: Ֆուտբոլի ԵՎՐՈ-ի 4 խաղերը նախատեսվում էր անցկացնել Ադրբեջանի մայրաքաղաքում: Օլիմպիական խաղերին միշտ նախորդում են բազմաթիվ արտոնագրված մրցաշարեր: Դրանց մի մասը նախատեսվում էր անցկացնել Բաքվում: Օրինակ՝ մարտին չկայացավ կարատեի Եվրոպայի առաջնությունը, որը կրում էր լիցենզավորման բնույթ Տոկիոյում խաղերի համար: Համավարակի ժամանակ ադրբեջանցի մարզիկները ստիպված են լինում հավատարիմ մնալ տնային ինքնամեկուսացման ռեժիմին՝ մարզվում են տնային պայմաններում:

«Ոչ միայն կարատեիստների, այլև բոլոր պրոֆեսիոնալ մարզիկների համար կարևորը ֆիզիկական պատրաստվածության պահպանումն է: Երբ լավ ֆիզիկական վիճակում եք, ապա ձեզ համար հեշտ է վերադառնալ հատուկ մարզումներին: Լինի դա կարատե, ձյուդո, ըմբշամարտ, վոլեյբոլ կամ թենիս: Դրա համար էլ, դուք պետք է ինքներդ ձեզ լավ վիճակում պահեք: Եվ քանի դեռ սպարինգներ չկան, պարզապես դիտեք ձեր, կամ ձեր մրցակիցների  մենամարտերի տեսանյութը: Կամ որևէ մեկին, ով դուր  է գալիս  ձեզ»,-ասել է ադրբեջանցի  կարատեիստ Իրինա Զարեցկայան:

Բազմաթիվ սպորտային առարկաների գծով առցանց դասեր են անցկացվում, որպեսզի մարզիկները չկորցնեն իրենց  վարպետությունը: Կորոնավիրուսային պանդեմիայից հետո նրանք կվերադառնան հարթակներ և կրկին կպայքարեն մրցանակային տեղերի համար: Սակայն, կարևոր է ճիշտ հաշվարկել ցանկացած մրցույթի ժամանակացույցը` ծանրաբեռնվածությունը հավասարաչափ բաշխելու հաշվառմամբ: Չէ որ,  շատ մարզիկների համար այնքան էլ հեշտ չէ վերականգնել իրենց մարզական հմտությունը՝ որոշակի ֆիզիկական դադարից հետո:


Create Account



Log In Your Account