May 13 2020 12:12
Banovsha Shahaliyeva
Views: 361

Կորոնավիրուսի համավարակի տարածման առաջին իսկ օրերից Ադրբեջանում սկսվեցին իրականացվել կանխարգելիչ միջոցառումներ: Բժշկական պարագաների պակասը լրացնելու նպատակով Փիրալլահի կղզում բացվեց երկու ձեռնարկություն, որոնք արտադրում են դեղամիջոցներ և բժշկական ներարկիչներ:  Ապրիլի սկզբներին գործարկվեց բժշկական դիմակներ արտադրող առաջին ձեռնարկությունը: Իսկ հիմա բացվեց ևս մեկ ձեռնարկություն, որտեղ արտադրվելու է բժշկական դիմակ և պաշտպանիչ արտահագուստ:

«Այսօր կորոնավիրուսի պանդեմիան անհանգստացնում է մեզ բոլորիս, ողջ աշխարհին: Ադրբեջանն այս հարցում դրսևորում է օրինակելի մոտեցում: Դա հաստատում են նաև միջազգային կազմակերպությունները: Այսօր իրավիճակը վերահսկելը այնքան էլ հեշտ չէ: Մենք բոլոր ջանքերն ենք գործադրում մարդկանց առողջությունը պաշտպանելու համար»,-ասել է Ադրբեջանի հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը: 

Սկզբնական փուլում այստեղ արտադրվելու է օրական 140 հազար դիմակ: Մինչև մայիսի վերջը այստեղ կտեղադրվեն լրացուցիչ սարքավորումներ, ինչի շնորհիվ ձեռնարկության հզորությունը կավելանա. կարտադրվի օրական 300 հազար դիմակ:  Gilan Tekstil Park ընկերությունը  սկսել է արտադրել նաև պաշտպանիչ արտահագուստներ: Այստեղ ծրագրվում է արտադրել օրական 6 հազար պաշտպանիչ արտահագուստ: Ձեռնարկությունում աշխատանքով ապահովվել է 210 հոգի:

«Ուզում եմ մեկ անգամ ևս դիմել Ադրբեջանի քաղաքացիներին: Կանոններին հետևելը այնքան էլ դժվար չէ: Բժիշկներն ու մասնագետները ասում են, որ հիմա ամենագլխավորը անձնական հիգիենային հետևելն է, սոցիալական հեռավորության պահպանելն ու բժշական դիմակներ կրելն է:  Դա այդքան էլ դժվար չէ: Մեկ անգամ ևս խնդրում եմ բոլոր քաղաքացիներին հետևել այդ կանոններին»,-ասել է Ադրբեջանի հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը:

Երկրի ղեկավարը նշել է, որ ներքին պահանջարկը բավարարելուց հետո բժշկական դիմակներն ու պաշտպանիչ արտահագուստներն արտահանվելու են այլ երկրներ: Այսպիսով, նման ձեռնարկությունների բացումը ոչ միայն ծառայում է Ադրբեջանի արտահանման ներուժի բարձրացմանը, այլև մեծ դեր է խաղում ոչ նավթային հատվածի զարգացման առումով:  


Create Account



Log In Your Account