May 13 2020 14:35
Banovsha Shahaliyeva
Views: 363

Օրեր առաջ Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցավ ծեծկռտուք պատգամավորների միջև։ Խորհրդարանում հաճախ են ընդդիմությունն ու իշխանությունը լեզվակռիվ ունեցել, սակայն օրերս այդ լեզվակռիվը մտավ ծեծկռտուքի դաշտ․ «Իմ Քայլը» խմբակցության անդամ, Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը հարվածեց Լուսավոր Հայաստան խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանին: Վերջինս պատասխանեց, այնուհետև փոխադարձ հարվածները շարունակվեցին այլ պատգամավորների մասնակցությամբ:

Yerevan.Today-ը հարցում է անցկացրել Հայաստանի մայրաքաղաքի փողոցներում պարզելու, թե ինչպես են քաղաքացիները վերաբերվում իրենց ընտարած խորհրդարանին, հետևո՞ւմ են, արդյոք, Ազգային ժողովի աշխատանքներին.

Տղամարդ . «Վատ, սաղ երկրներից նայում են մեզ, շատ վատ բան եղավ: Էդքան մի բան»:

«Իշխանությունը պիտի իշխանություն լինի, ընդդիմությունն էլ ընդդիմություն: Սա համաճիկների թատրոնի է նմանվում»:

«Մարդը առաջին հերթին եթե էդպես դիրք է գրավում, պիտի ինքը շնորհք ունենա: Անշնորհքությունը ոչ մի տեղ էլ չի գնահատվում»:

«Ազգային ժողով չկա, գոյություն չունի:  Դա խաժամուժա, ամոթ չի բա»:

Կին .« Չի կարելի էլի, ինչ էլ որ լինի աղմուկը պետքա դրսում լինի: Իսկ դա ամբողջ աշխարհում խայտառակ եղանք: Ամոթ էր»:


Create Account



Log In Your Account