May 14 2020 15:20
Gulyaz Shirinova
Views: 342

Մայիսի 18-ից 22-ը կանցկացվեն ադրբեջանական բանակի լայնածավալ օպերտատիվ- տակտիկական զորավարժություններ:  Զորավարժություններին կմասնակցեն մինչև 10,000 զինծառայողներ, շուրջ 120 միավոր տանկ և զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի 200 հրթիռահրետանային համակարգեր, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և  ականանետեր, մինչև 30  միավոր  բանակային և ռազմաճակատային ավիացիա, ինչպես նաև տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր: Զորավարժությունների ընթացքում կմշակվեն՝ մարտական պատրաստվածության, գործողությունների պլանավորման և համակողմանի աջակցության հարցեր, տարբեր տեսակի զորամիավորումերի և զորատեսակների  կառավարման մարմինների փոխգործակցությունը, ինչպես նաև զորավարժությունների պայմաններում ստեղծված մարտական խմբերի կրակային և մանևրելու հնարավորությունները:
«Զորավարժությունների ընթացքում կմշակվեն՝ մարտական պատրաստության, զորքերի կառավարման, բազմակողմ փոխգործակցության կազմակերպման   հարցեր: Սցենարի համաձայն՝ ստեղծված հարվածային  խմբերի կրակը, ավտոմատ կառավարման համակարգի օգտագործումը, անհրաժեշտ պլանների և փաստաթղթերի մշակման վերաբերյալ շտաբների աշխատանքը և զորքերի կառավարումը»: Մշակվելու են՝ Ադրբեջանի Հանրապետության Զինված ուժերի սպառազինության մեջ ընդունված  նորագույն տեխնիկայի օգտագործման հարցեր»,-ասել է ռազմական փորձագետ
Շաիր Ռամալդանովը:
Զորավարժությունների  ծրագրում նախատեսում է՝ ընտրված ուղղություններում զորքերի օգտագործումը, հրթիռային ուժերի և հրետանու, ավիացիայի զանգվածային հարվածներ հասցնելը, ինչպես նաև սպառազինման մեջ գտնվող  բարձր ճշգրտության զենքի օգտագործումը՝ հակառակորդի զորքերի ողջ օպերատիվ կառուցվածքի խորքում: Զորքերի պրակտիկ գործողությունների ստուգումը կիրականացվի տարբեր ուսումնական կենտրոններում և  հրաձգարաններում:


Create Account



Log In Your Account