May 14 2020 15:42
Gulyaz Shirinova
Views: 362

Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության կողմից ԱՄՆ Կոնգրեսի արխիվներում իրականացված ուսումնասիրության արդյունքում՝ հայտնաբերվել է մի պատմական փաստաթուղթ, որը վկայում է հայ դաշնակների կողմից Հիտլերի նացիստական քաղաքականությանն աջակցման մասին: Այսպես, 1945 թվականի մայիսի 4-ին, Միչիգանից ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, կոնգրեսական Ֆրենկ Հուքը Կոնգրեսի լիագումար նիստում ներկայացրել է հոդված՝ Հիտլերի նկատմամբ հայ դաշնակների համակրանքի և նրանց կողմից ԱՄՆ-ում կատարված ահաբեկչական գործողությունների մասին:

Հոդվածում հայ դաշնակները նկարագրվում են՝ որպես լավ կազմակերպված, ահաբեկչական և ֆաշիստական գործունեության մեծ փորձ ունեցող հեղափոխական հրոսակախումբ: Որպես օրինակ, հոդվածը մեջբերում է արվում՝  1936 թվականին Բոստոնյան «Հայիրենիք» թերթից, որում, նրանց խոսքով՝ հիտլերիզմը և ֆաշիզմը  «նվեր է մարդկությանը»: Հոդվածում նշվում է, որ դաշնակցականները ահաբեկչությունն ընդունել են որպես քաղաքական գործիք՝ իրենց գոյության հենց սկզբում: Դաշնակցական ահաբեկիչները ոչնչացրել են ԱՄՆ-ում գտնվող ամերիկահայերից շատերին, ովքեր դեմ էին նրանց, այդ թվում Ամերիկայի հայկական եկեղեցու առաջնորդ Լեոն արքեպիսկոպոս Թուրյանին: Կոնգրեսի զեկույցում հիշվում է նաև նացիստների հայ հայտնի զինակից Գարեգին Նժդեհը: Նրա հայ դաշնակցական գործակիցները ռասիստական գաղափարներ են տարածում Միացյալ Նահանգներում ծնված երիտասարդ հայերի շրջանում: Հարկ է նշել, որ այսօր Գարեգին Նժդեհը Հայաստանում համարվում է ազգային հերոս:

Միացյալ Նահանգներում Ադրբեջանի դեմ ակտիվորեն գործող հայկական լոբբիստական կազմակերպությունը՝  Հայերի ամերիկյան ազգային կոմիտեն հանդիսանում է դաշնակցական կազմակերպություն: Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, որը հայտնի է նաև որպես Դաշնակցություն, հանդիսանում է Հայաստանի ձախ ծայրահեղական ազգայնական կուսակցությունը, որը հիմնադրվել է 1890 թվականին: Այսօր դաշնակների այս կուսակցությունը գործում է Հայաստանում, Ադրբեջանի  օկուպացված Լեռնային Ղարաբաղի մարզում և այն երկրներում, որտեղ առկա է հայկական սփյուռքը:


Create Account



Log In Your Account