May 15 2020 13:38
Gulyaz Shirinova
Views: 351

Շուրջ 6 տարի է հայկական գերության մեջ են գտնվում ադրբեջանցիներ Դիլգամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը՝ համապատասխանաբար Ռուսաստանի և Ադրբեջանի քաղաքացիները: Նրանք պատանդ են վերցվել 2014 թվականի հուլիսին, երբ այցելել են՝ հայկական զորքերի կողմից օկուպացված Ադրբեջանի  Քելբեջարի շրջանում գտնվող իրենց նախնիների գերեզմաններ: Լեռնային Ղարաբաղի անջատողական վարչակարգի ապօրինի դատարանը նրանց դատապարտել է ազատազրկման: Հայաստանը անտեսում է բանտարկյալներին ազատ արձակելու վերաբերյալ միջազգային կառույցների կոչերը: Մինչդեռ այս հարցը մնում է օրակարգում: Այս մասին կրկին նշել են Ռուսաստանի արտգործնախարարությունում: Շաբաթական ճեպազրույցում Մարիա Զախարովան ընդգծել է, որ Հայաստանի զինված ուժերի կողմից՝ Ադրբեջանի օկուպացված Քելբեջարի շրջանում իրենց նախնիների գերեզմաններ այցելելու ժամանակ պատանդ վերցված՝ Ադրբեջանի քաղաքացիներ Դիլգամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի ազատ արձակման վերաբերյալ բանակցություններն անցկացվում են՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:
«Անցյալ տարի Մոսկվայում որոշում է կայացվել կալանավորների հարազատների կողմից նրանց այցելելու մասին: Ադրբեջանը և Հայաստանը մեկական գերի են վերադարձրել, և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ շարունակվում են խորհրդակցությունները՝ մյուս կալանավորների ճակատագրի վերաբերյալ: Մենք ուշադրությամբ հետևելու ենք դրանց ընթացքին»,-ասել է  Ռուսաստանի  ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ
Մարիա Զախարովան:
Ադրբեջանը բազմիցս առաջարկել է գերիների, ձերբակալվածների՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակման մասին: Հայկական կողմը այս քայլի հեր կապված  նույնպես  հումանիզմ չի ցուցաբերում:


Create Account



Log In Your Account