May 19 2020 14:12
Banovsha Shahaliyeva
Views: 389

Հայաստանում իշխանափոխություններ են տեղի ունենում, նոր անձինք են կանգնում երկրի ղեկին՝ սակայն քաղաքացիների կյանքը այդպես էլ չի լավանում: Երկար տարիներ է, ինչ սոցիալական ծանր վիճակում են գտնվում միացումի ցնդաբանական գաղափարի զոհը դարձած բաքվեցի հայերը, ովքեր 1990-ական թվականների վերջին ստիպված եղան լքել Ադրբեջանը: Այստեղ նրանք   շատ երջանիկ էին ապրում, նրանց համար ստեղծվել էին բարեկեցիկ կյանք վայելելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Նրանցից մեծամասնությունը գերադասեց  մեկնել Ռուսաստան, այլ երկրներ, որովհետև հասկանում էին, որ Հայաստանում կմնան օտարի կարգավիճակում, իսկ մյուս մասը մեկնեց Հայաստան, քանզի մինչ վերջին պահը հավատում էին, որ Հայաստանում հայտնվելուն պես այդ երկրի իշխանությունները կօգնեն նրանց նոր կյանք սկսել: Սակայն այդպես տեղի չունեցավ, ինտերնացիոնալ ոգով դաստիարակված բաքվեցի հայերին Հայաստանում չէին ընդունում, նրանց ատում էին այնպես, ինչպես ադրբեջանցիներին և անվանում էին «շուռտվածներ»: Չնայած ավելի քան 30 տարի է անցել, սակայն այսօր էլ այդ մարդիկ շարունակում են քարշ տալ իրենց խղճուկ ու ողբալի գոյությունը: Ծայրահեղ ծանր ու աղետալի վիճակում է ապրում 49-ամյա բաքվեցի հայ Անժելա Գազարյանի ընտանիքը: Նա իր 5 երեխայի և մեկ թոռան հետ ապրում է մի տանը, որտեղ միայն խոնավության հոտից արդեն շնչելը դժվար է։ 5 տարի է՝ 25000 դրամ վարձ են տալիս, ջուր ու գազ չունեն։ Թե´ խմելու, թե´ օգտագործման ջրի համար 100 մետր ոտքով է գնում։ Տասը օր առաջ գրել է Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանին, ասել է, որ ինքնասպանություն է ուզում գործել, այլևս ապրելու միջոցներ չունի։

«Դիմել եմ ԱԺ  փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին, խնդրել եմ, որ իմ համարը փոխանցեն պարոն Փաշինյանին, սակայն ինձ ոչ մի զանգ չի եկել, խնդրում եմ Ձեզ, մեր վիճակը շատ վատ վիճակ է, մենք տասը օր է հաց չենք կերել, տասը օր է՝ շաքարաջուր ենք խմում, այ էսպես գոյատևում ենք»,-ասել է Անժելա Գազարյանը

Անժելայի 5 երեխայից մեկն անչափահաս է, մյուսն էլ միայնակ մայր է՝ 5 տարեկան որդի ունի։ Ինքն ու տղան օրավարձով են աշխատել։ Անժելան տարբեր հաստատություններում որպես մաքրուհի է աշխատել, քիչ աշխատավարձով կարողացել են ապրել, տան վարձ տալ ու սնունդ գնել։ Սակայն ստեղծված իրավիճակում 2 ամիս է՝ տանն են, չեն աշխատում։ Աշխատանքի համար դիմել է տարբեր կազմակերպությունների, բայց ապարդյուն։ Դիմել է նաև կառավարության աջակցության ծրագրերին, 26.500 դրամ պիտի ստանային, սակայն անձնագրի ժամկետն է լրացել և չեն կարողանում ստանալ հասանելիք գումարը։

«Քանի որ մեր անձնագրի ժամկետն անցել է, մենք չենք կարող այդ գումարը ստանալ, ասել են, որ անձնագիրը 5 օրից պատրաստ կլինի, այսինքն մի 5 օր էլ սոված պիտի մնանք: Պարոն Սիմոնյանին էլի եմ գրել, բայց չի պատասխանել, մեր վիճակը շատ վատա»,-նշել է Անժելա Գազարյանը:

Քսան տարի առաջ Անժելային տուն են հատկացրել, սակայն կինը մինչև հիմա չի կարողանում սեփականաշնորհման հարցերը կարգավորել։ Տունը պատկանում է այլ քաղաքացու, գործը դատարանում է, իրենք էլ շարունակում են պայքարել կրծողների ու խոնավության դեմ։ 


Create Account



Log In Your Account