May 20 2020 17:28
Banovsha Shahaliyeva
Views: 34

Ագրեսոր Հայաստանի կողմից օկուպացման տակ գտնվող Լեռնային Ղարաբաղում անօրինական «ընտրությունների» և այսպես կոչված «երդմնակալության արարողության» անցկացումն անեքսիայի քաղաքականության հերթական դրսևորում է:  

Այդ մասին հայտարարել է՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության վարչության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան:

«Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրությանը, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին հակասող այսպես կոչված «ընտրությունների» արդյունքներն իրավաբանական ուժ չունեն և չեն կարող ունենալ

Ադրբեջանի օկուպացված հողերում անջատողական ռեժիմը ստեղծվել է ագրեսոր Հայաստանի կողմից ուժի անօրինական կիրառման արդյունքում, ինչի հետևանքով օկուպացվել է Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքների 20 տոկոսը: Ադրբեջանկան  ժողովրդի պատմա-մշակութային ժառանգության մեջ առանձնահատուկ նշանակություն ունեցող Շուշա քաղաքում կազմակերպված՝ «երդմնակալություն» կոչված սադրանքին ագրեսոր երկիր Հայաստանի վարչապետի մասնակցությունը՝ ոչ այլ ինչ է, քան սև կետ՝ «ժողովրդավարություն» հասկացողության մեջ մի, մարդու համար, որն իրեն  ներկայացնում է, որպես, «դեմոկրատ»:

Պատերազմը դեռ չի ավարտվել, և Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում բոլոր անհրաժեշտ միջոցներով վերականգնել իր տարածքային ամբողջականությունը՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում: Թող ոչ ոք չկասկածի, որ օկուպացված տարածքները կազատագրվեն, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կվերականգնվի նրա միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում, ինչպես նաև կապահովվեն հարկադիր վերաբնակների հիմնական իրավունքները», - ասված է արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:

 

 


Create Account



Log In Your Account