May 22 2020 13:51
Gulyaz Shirinova
Views: 24

Զարգացած տնտեսությունն ու այլընտրանքային և վերականգնվող էներգիայի աղբյուրների առկայությունը երկրում ուղղակիորեն շաղկապված են:   Համաշխարհային տնտեսական ֆորումն այս  սկզբունքի  հիման վրա  երկրներին դասակարգել է՝  էներգետիկ տարանցման վարկանիշային աղյուսակում, որում Ադրբեջանը հավաքել է 58 տոկոս:

«Ադրբեջանի էներգետիկ հաշվեկշռում վերականգնվող էներգիայի մասնաբաժինն այսօր կազմում է մոտ 17-18 տոկոս: Երկրի երկարաժամկետ ռազմավարության համաձայն,  մինչև 2030 թվականը այդ ցուցանիշը պետք է հասցվի  մինչև 30 տոկոսի: Արդեն ընթացիկ  տարվա սկզբին պայմանագրեր են ստորագրվել՝ Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների 2 ընկերությունների հետ: Իրականացվում են նաև պիլոտային  նախագծեր:  Տվյալ  պահին նախապատրաստման գործընթացում է  էներգետիկ արդյունավետության հետ  կապված օրենսդրական բազան:  Ադրբեջանն այս  վարկանիշում առաջ է անցել   մի շարք զարգացած երկրներից»,-ասել է Ադրբեջանի Էներգետիկայի նախարարության բաժնի պետ Ալեսկեր Հասանովը:

Երկիրն իր ցուցանիշներով    շրջանցել է Կատարը, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները,  զբաղեցնելով  44-րդ տեղը՝  աշխարհի 115 երկրների շարքում: Ադրբեջանը վարկանիշում իր դիրքերը բարելավել է երկրում իրականացվող  բարեփոխումների շնորհիվ:

«Համաշխարհային տնտեսական ֆորումի ETI ​​զեկույցում, ԱՊՀ երկրների շարքում Ադրբեջան զբաղեցրել է   առաջին տեղը: Զեկույցը պատրաստելու ժամանակ   ընդհանուր առմամբ նկատի է  առնվել այս կամ այն երկրի տնտեսության իրավիճակը, բարեփոխումներն  ինչպես են ազդել են այս ոլորտի վրա: Արդյունքն ապացուցեց, որ տնտեսության  բարեփոխումը տալիս է իր արդյունքները: Այդ աշխատանքներն իր զեկույցում գնահատել է նաև  Համաշխարհային բանկը»,-ասել է  տնտեսագետ, փորձագետ Վուգար Բայրամլըն:

Նշենք, որ ETİ վարկանիշը գլխավորում է   Շվեդիան: Առաջին տասնյակում ընդգրկվել են Շվեյցարիան, Ֆինլանդիան, Դանիան, Նորվեգիան և Իսլանդիան:  


Create Account



Log In Your Account