May 23 2020 14:38
Gulyaz Shirinova
Views: 25

Ավարտվել են ադրբեջանական բանակի լայնամասշտաբ օպերատիվ-մարտավարական զորավարժությունները, որոնք մեկնարկել էին մայիսի 18-ին՝ 2020 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն: Զորավարժությունների ժամանակ  մշակվել են մարտական պատրաստվածության, գործողությունների համակողմանի պլանավորմանն առնչվող, ինչպես նաև  զորքերի տարբեր ստորաբաժանումների ղեկավար խմբերի համագործակցությանը վերաբերող հարցեր, ստուգվել են ստեղծված հարվածային խմբերի կրակային և մանևրելու կարողությունները: Զորավարժություններին մասնակցել է մինչև 10 հազար զինծառայող, շուրջ 120 միավոր տանկ և զրահատեխնիկա, մինչև 200 միավոր տարբեր տրամաչափի հրթիռահրետանային կայանք, համազարկային կրակի ռեակտիվ համակարգ և ականանետ, բանակային ավիացիայի 30 նմուշ, ինչպես նաև տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր:


Create Account



Log In Your Account