May 23 2020 14:39
Gulyaz Shirinova
Views: 17

Մենք ամեն ինչ անում ենք մեր քաղաքացիներին պաշտպանելու համար: Այս մասին նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է «Signify» ընկերության ղեկավարության հետ անցկացված տեսակոնֆերանսում: Մենք ապրելու ենք կորոնավիրուսի հետ համատեղ: Նախագահն ընդգծել է, որ կորոնավիրուսից տուժել են աշխարհի բոլոր երկրները: Դրա համար էլ, հիմնական ուշադրությունը պետք է դարձնել կանխարգելիչ միջոցառումներին:

«Վիրուսն ազդել է աշխարհի բոլոր երկրներին: Պարզ է, որ կորոնավիրուսը չի վերանալու: Մենք ստիպված ենք լինելու ապրել նրա հետ: Դրա համար էլ, կարծում եմ, որ նախազգուշական միջոցները դեռ երկար ժամանակ տեղ կգտնեն մեր կյանքում: Այդ իսկ պատճառով մենք ժամանակակից, ամենաբարդ տեխնոլոգիաների պահանջներին համապատասխանող կանխարգելիչ միջոցների կարիք ունենք: Մենք ամեն ինչ անում ենք մեր քաղաքացիներին պաշտպանելու համարԺամանակին ձեռնարկված շատ կարևոր կանխարգելիչ քայլերի շնորհիվ մենք կարողացանք նվազագույն կորուստներով  դուրս գալ իրավիճակիցԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունը բարձր է գնահատել մեր ջանքերը՝ Ադրբեջանին անվանելով կորոնավիրուսի դեմ պայքարի առումով օրինակելի երկիր»,-ասել է  Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը:


Create Account



Log In Your Account